Երկնածառ
Երկնածառ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Ailanthus
|
Այլանթ կամ երկնածառ (լատ.՝ Ailanthus), սիմարուբազգիների ընտանիքի ծառերի ցեղ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտ փետրավոր։ Դեղնականաչավուն մանր ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլում։ Հայտնի է 15 տեսակ՝ տարածված Հարավային և Արևելյան Ասիայում, Ավստրալիայում։ Հայաստանի Հանրապետությունում աճում է 3 տեսակ՝
- Գիրալդի
- Վիլմորենի
- Բարձրաբուն
Բարձրաբուն այլանթ (Ailánthus altíssima) տեսակի համար երբեմն օգտագործում են նաև չինական հացի տարբերակը, որն այդքան էլ ճիշտ չէ։ Իրականում գոյություն Չինական հացի (Fraxinus chinensis) ծառատեսակ, և նման անվանման օգտագործումը կարող է շփոթմունք առաջացնել։
Երկնածառը աճում է նույնիսկ չոր և քարքարոտ հողերում։ Բազմացվում է (աշնանը, գարնանը) սերմերով և արմատածիլերով։ Բնափայտն օգտագործվում է որպես շինանյութ, վառելիք, ինչպես նաև թղթի արդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |