Ամստերդամի հին քաղաքապետարանը
Ամստերդամի հին քաղաքապետարանը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Pieter Jansz. Saenredam?[1][2] |
տարի | 1657[1][2] |
բարձրություն | 65,5 սանտիմետր[3] |
լայնություն | 84,5 սանտիմետր[3] |
ժանր | քաղաքային բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[3] |
գտնվում է | Պետական թանգարան[1] և Ամստերդամի պատմական թանգարան[2] |
հավաքածու | Պետական թանգարան[1] և Ամստերդամի պատմական թանգարան[2] |
սեփականատեր | Ամստերդամ[3] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Old Town Hall of Amsterdam (SK-C-1409) Վիքիպահեստում |
«Ամստերդամի հին քաղաքապետարանը» (անգլ.՝ Coast Guard Station, Two Lights, Maine), հոլանդացի գծանկարիչ, փորագրող, Հաառլեմյան ակադեմիզմի ներկայացուցիչ Պիտեր Յանս Սանրեդամի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1657 թվականին։ Նկարն արված է յուղաներկով՝ փայտե տախտակին, որի չափերն են՝ 65,5 × 84,5 սմ։
Այսօր «Ամստերդամի հին քաղաքապետարանը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պետական թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1641 թվականին Պիտեր Յանս Սանրեդամն այցելում է Ամստերդամ, որ նկարի Դամ հրապարակի քաղաքապետարանի հին շենքը։ Հեղինակն աշխատեց վեց լրիվ օր։ Այցի և արագ նկարելու պատճառն այն էր, որ 1640 թվականին որոշվել էր միջնադարի չորս շինությունները փոխարինել նոր քաղաքապետարանի շենքով։
Սանրեդամն «Ամստերդամի հին քաղաքապետարանը» ստեղծագործությունը նկարել է 1657 թվականին՝ նախորդ նկարի հիմքով։ Նկարելու ժամանակ հին ռատուշան արդեն հինգ տարի քանդված էր։
1658 թվականին Ամստերդամի բուրմիստրը Սանրեդամից նկարը ձեռք է բերում 300 գուլդենով՝ քաղաքապետարանի նոր շենքի (այսօր Ամստերդամի թագավորական պալատ) իր աշխատասենյակի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաակնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marleen Dominicus-van Soest, Rijksmuseum Amsterdam: the Masterpieces Guide. — «Rijksmuseum Amsterdam», 2009. - c. 90-91.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի հին քաղաքապետարանը» հոդվածին։ |
|