Jump to content

Ամնադին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամնադին
Ծնվել է15-րդ դար
Մահացել է1438
Քաղաքացիություն Վրաց թագավորություն

Ամնադին (15-րդ դար - 1438), հայ դավաճան, կաշառվելով Վրաց Ալեքսանդր Ա թագավորի կողմից, թունավորել է Սյունիքի իշխանաց իշխան Պեշգինե Օրբելյանին[1][2][3][4]։

1438 թվականին, Ամնադինը մեծ պարգևի դիմաց կաշառվում է Վրաց Ալեքսանդր Ա թագավորի կողմից ու թունավորում է վերջինիս աներ՝ Սյունիքի Օրբելյանների իշխանության վերջին իշխան Պեշգինե Օրբելյանին[1][2][3][4]։ Պեշգինեն դա զգում է, նույնիսկ հակաթույն է խմում, սակայն, այնուամենայնիվ, մահանում է[5]: Նրա սպանության գործում, թերևս, իր դերակատարությունն է ունեցել նրա ոչ քաղկեդոնական լինելը[5]: Պեշգինեի մերձավոր հայ իշխանները վրեժխնդիր են լինում Ամնադինից, և որպես պատիժ՝ անդամահատեում են նրան, կտրատելով նրա ոտքերն ու մատները[1][2][3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Պատմութիւն Լանկ-Թամուրայ եւ յաջորդաց իւրոց», Թովմա Մեծոփեցի, խմբ․՝ Կարապետ Շահնազարյան, Փարիզ, 1860, էջ 118, 119։
  2. 2,0 2,1 2,2 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, հատոր Բ, էջ 222-223։
  3. 3,0 3,1 3,2 «Նօտարք Հայոց», Ղևոնդ Փիրղալեմյան, Կ.Պոլիս, 1888, էջ 193-195
  4. 4,0 4,1 4,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 114։
  5. 5,0 5,1 ԿՈՍՏԱՆԴԻՆ Զ ՎԱՀԿԱՑԻ (1430-1439)