Ամերիկյան նպաստամատույց վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկյան նպաստամատույց վարչություն
Տեսակ կազմակերպություն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ամերիկյան նպաստամատույց վարչություն (անգլ.՝ American Relief Administration; ARA), կազմակերպություն, որ հիմնել է ԱՄՆ-ի կոնգրեսը 1919 թվականի փետրվարին, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տուժած բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով։ Ղեկավարն էր Տ. Հավերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգրեսը 100 միլիոն դոլար է հատկացրել օժանդակելու Եվրոպայի ժողովուրդներին, ինչպես նաև «ներկայիս կամ անցյալին Փոքր Ասիայի մեջ Թուրքիայի հպատակ հայերին, սիրիացիներին, հույներին և այլ քրիստոնյա ու հրեա ազգաբնակչությանը»։

Հավերի Հայաստանին ուղարկված առաջին նավը Բաթում է հասել 1919 թվականի ապրիլին, մինչև օգոստոսի վերջը տեղ է հասել ևս 7 նավ։ Հայաստանի կառավարությունը իր ստացած յուրաքանչյուր նավի ապրանքների դիմաց ստորագրել է պարտամուրհակ։ Ըստ հրապարակված վերջնական տվյալների, Ամերիկյան նպաստամատույց վարչությունը Հայաստան է ուղարկել 50, 6 հազար տոննա ապրանք (ալյուր, սերմացու ցորեն, խտացրած կաթ, սիսեռ, բրինձ, շաքար, օճառ և այլն)՝ 10, 6 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Հայաստանի համար նախատեսված ոչ բոլոր ապրանքներն են, որ բաշխվել են հանրապետությունում. ալյուրը բաժանվել Է Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ապրող հայերին, իսկ որոշ մթերքներ տրվել են վրացական և ադրբեջանական կառավարություններին՝ տարանցիկ արտոնությունների և նավթի դիմաց, ինչպես նաև որպես ամերիկյան բարի կամքի արտահայտություն։

Կոնգրեսի 100 միլիոն դոլար հատկացումը սպառվել է 1919 թվականի ամռանը, որից հետո Ամերիկյան նպաստամատույց վարչության՝ Անդրկովկասում ունեցած ապրանքներն ու ինչքը փոխանցվել են "Near East Relier («Օգնություն Մերձավոր Արևելքին») կազմակերպությանը։ Մինչև Ամերիկյան նպաստամատույց վարչության ստեղծումը, Հայաստանին ամերիկյան օգնություն է եկել ոչ կառավարական կազմակերպության՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի միջոցով։

Կոմիտեն մեկ տարվա ընթացքում հանգանակել է 20 միլիոն դոլար. 1919 թվականին Ամերիկյան նպաստամատույց վարչությունը և Ամերկոմը Հայաստան են ուղարկել 83964 տոննա ապրանք՝ 20231000 դոլար արժողությամբ։ Այս օգնությունը բավարար էր, որպեսզի հաղթահարվեր 1915 թվականի Մեծ եղեռնի և թուրքերի ավերումների հետևանքով արևելյան Հայաստանի զգալի մասում առաջացած աղետը՝ սովը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 666 CC-BY-SA-icon-80x15.png