Ամերիկա, Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ամերիկա, Ամերիկա
America America
Ամերիկա, Ամերիկա ֆիլմի պոստեր.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր դրամա
Թվական 1963
Պրեմիերա դեկտեմբերի 15, 1963
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Էլիա Կազան
Պրոդյուսեր ԷլիաԿազան
Սցենարի հեղինակ ԷլիաԿազան
Դերակատարներ Ստասիս Ջիալլելիս, ՖրենկՎոլֆ
Օպերատոր ՀեսկելՈւեքսլեր
Երաժշտություն ՄանոսՀաջիդակիս
Մոնտաժ ԴեդեԱլլեն
Պատմվածքի վայր Ստամբուլ և Նյու Յորք
Կինոընկերություն Athena Enterprises
Warner Bros. Pictures
Տևողություն 174րոպե րոպե
Պարգևներ Ֆիլմերի ազգային ցուցակ և Q22253133?
Անվանակարգ Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, Օսկար լավագույն ֆիլմի համար և Q22253133?
IMDb ID 0056825

Ամերիկա, Ամերիկա, 1963 թվականին ռեժիսոր Էլիա Կազանի նկարահանած ամերիկյան ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 19-րդ դարի 90-ական թվականներին։ Գլխավոր հերոսը ազգությամբ հույն Ստավրոսն է, ով ապրում է Օսմանյան կայսրությունում, որտեղ հույները ենթարկվում են հալածանքների իշխանությունների կողմից։ Հայրը ամբողջ ընտանեկան խնայողությունները ծախսելով նրան ուղարկում է Կոստանդնուպոլիս, որտեղ Ստավրոսը պետք է աշխատեր իր հորեղբոր որդի Իսահակի մոտ։ Եվ այսպես պատանի Ստավրոսը ավանակով ճանապարհ է ընկնում դեպի մայրաքաղաք։ Ճանապարհին իր միամտության և բարության պատճառով զրկվում է ամբողջ դրամից։

Տեղ հասնելով պարզվում է, որ Իսահակը իրականում չի ցանկանում ընդունել առանց դրամի իր մոտ եկած երիտասարդին։ Նա ցանկանում է ամուսնացնել Ստավրոսին մի հարուստ աղջկա հետ։ Սակայն Ստավրոսը բոլորովին չի ցանկանում ամուսնանալ, որովհետև դա կխանգարեր իր երազանքին՝ ԱՄՆ մեկնելուն, որտեղ նա կարող էր շատ ավելի բարեկեցիկ կյանքի հույս ունենալ։

Ստավրոսի մերժումից հետո Իսահակը նրան դուրս է վռնդում տնից, ինչից հետո Ստավրոսը հազիվ է իր գոյությունը պաշտպանում։ Նա ուտում էր միայն աղբամաններից և անում էր ամեն պատահած աշխատանք։ Մի անգամ նրա կացարանի վրա հարձակվում են իշխանական զորքեր և նա ծանր վիրավորվում է։ Մի կերպ նա կարողանում է վերադառնալ հորեղբոր տուն, որտեղ նրան խղճում են ու օթևան տալիս, մինչև նա ապաքինվի։

Նա ծանոթանում է հայ Օհանեսի հետ, ում օգնությամբ վերջապես կարողանում է մեկնել Ամերիկա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ստասիս Ջիալլելիս Ստավրոս Թոփուզօղլու Ստավրոս Թոփուզօղլու
Ֆրենկ Վոլֆ Վարդան Դամադյան Վարդան Դամադյան
Հարրի Դևիս Իսահակ Թոփուզօղլու Իսահակ Թոփուզօղլու
Ելանա Քարամ Վասսո Թոփուզօղլու Վասսո Թոփուզօղլու
Գրեգոր Ռոզակիս Օհանես Գարդաշյան Օհանես Գարդաշյան
Ջոն Մառլի Կարապետ Կարապետ
Ջոաննա Ֆրենկ Վարդուհի Վարդուհի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացվել է 4 Օսկարի, ստացել 1-ը։

Ներկայացվել է 8 Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը, Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար և լավագույն դերասանի դեբյուտ։ Ստացել է Սան Սեբաստիանի կինոփառատոնի 1 մրցանակ, ներկայացվել է ԱՄՆ-ի գրողների գիլդիայի կինոմրացանակին։ 2001 թվականին ֆիլմը ընդգրկվել է ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]