Ամերիկացի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկացի
Amerikatsi
Երկիր Հայաստան
Ժանրդրամա
Թվական2022
ՊրեմիերաՍեպտեմբերի 29, 2022 (Վուդստոկի կինոփառատոն)[1]
Լեզուհայերեն, անգլերեն և ռուսերեն
ՌեժիսորՄայքլ Գյուրջյան
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակՄայքլ Գյուրջյան
Դերակատարներ
ՕպերատորՂասեմ Էբրահիմյան
ԵրաժշտությունԱնդրանիկ Բերբերյան
ՄոնտաժՄայքլ Գյուրջյան և Mike Selemon?
Տևողություն116 րոպե

«Ամերիկացի», 2022 թվականի հայկական կատակերգական դրամա, որի սցենարիստը, խմբագիրը, ռեժիսորը և դերակատարը Մայքլ Գյուրջյանն է։ Ֆիլմը պատմում է ծագումով հայ ամերիկացու մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձվում է Հայկական ԽՍՀ և հայտնվում խորհրդային բանտում[1][2]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Վուդստոկի կինոփառատոնում 2022 թվականին և արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին[3][4]։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել։ Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ ընտրվել է նաև «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակրգում հայաստանյան հայտ[5]։

Սինոփսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկահայ հայրենադարձ Չարլի Բախչինյանը ձերբակալվել է Խորհրդային Հայաստանում փողկապ կրելու անհեթեթ հանցագործության համար։ Մենախցում հայտնվելուց հետո նա շուտով հայտնաբերում է, որ իր խցիկի պատուհանից կարող է տեսնել բանտի կողքին գտնվող բնակելի շենքի ներսը։ Օր օրի հետևելով բնակարանում ապրող մի քանի բնիկ հայերի՝ Չարլին շուտով բացահայտում է այն ամենը, ինչի համար վերադարձել է Հայաստան։

«Ամերիկացի» ֆիլմը հույսի և ամենավատ պայմաններում գոյատևելու արվեստի մասին է։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկացի» ֆիլմը ստացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակը Վուդստոկի կինոփառատոնում, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը Համբուրգի կինոփառատոնում և «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակը Բելուայի միջազգային կինոփառատոնում[4][9]։

Այն ունի 89% «թարմության» վարկանիշ Rotten Tomatoes ակնարկների ագրեգատորի վրա, որը հիմնված է 27 ակնարկների վրա, միջին գնահատականը՝ 7․3/10[10]: Film Threat-ի Ալան Էնգին, ով, օրինակ, ֆիլմին դրական գնահատական է տվել, պնդում է, որ պատմությունը «հումորն ու անլրջությունը բերում է լուրջ թեմայի»[2]։ Կինոքննադատ Ռիչարդ Փրոփեսն ասում է, որ «Ամերիկացին» «հսկայական ոգու և հույսի ֆիլմ է»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Film Guide». Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Film Guide» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. 2,0 2,1 «Review by Alan Ng». Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  3. «'Last Flight Home,' 'As Far as They Can Run' Take Top Nonfiction Honors at Woodstock Film Festival 2022 by Addie Morfoot». Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  4. 4,0 4,1 «Award Winners from the 23rd Annual Woodstock Film Festival». Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  5. Patrick Frater, Leo Barraclough, Ellise Shafer, Elsa Keslassy, John Hopewell, Naman Ramachandran, Nick Vivarelli, K.J. Yossman, Anna Marie de la Fuente (2023 թ․ հոկտեմբերի 17). «International Oscar Race». Variety. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 6,2 «Review by Alan Ng». Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  7. 7,0 7,1 «Review by Christopher Machell». Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  8. «Review by Mike Massie». Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  9. «'Last Flight Home,' 'As Far as They Can Run' Take Top Nonfiction Honors at Woodstock Film Festival 2022 by Addie Morfoot». Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  10. «Amerikatsi». Rotten Tomatoes. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին – via Fandango Media.
  11. «"Amerikatsi" Finding Success on Fest Circuit». Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]