Ամելիա Բենս
Ամելիա Բենս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1914[1][2] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Մահացել է | փետրվարի 8, 2016[2] (101 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Alberto Closas? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ամելիա Բենս (իսպ.՝ Amelia Bence), իսկական անունը՝ Մարիա Ամելիա Բատվինիկ (իսպ.՝ María Amelia Batvinik, նոյեմբերի 13, 1914[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - փետրվարի 8, 2016[2], Բուենոս Այրես, Արգենտինա[3]), արգենտինացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, արգենտինական կինոյի ոսկե դարի աստղերից մեկը (1940-1950-ական թվականներ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանից գաղթած հրեաների դուստր է։ Հայրը՝ Հաիմ Բատվինիկը, ներգաղթել է Մինսկից, մայրը՝ Անա Զագերը՝ Պինսկից։ Հինգ տարեկան հասակից սկսել է խաղալ մանկական թատրոնում։ Սովորել է Երաժշտության և ասմունքի ազգային կոնսերվատորիայում։ Առաջին դերը կինոյում խաղացել է 1933 թվականին Դանսինգ ֆիլմում (արգենտինական կինոյում երկրորդ ձայնային ֆիլմը)։ Վերջին անգամ հեռուստաէկրանին հայտնվել է 2004 թվականին, որից հետո շարունակել է հանդես գալ թատրոնում և ռադիոյում։ Նկարահանվել է 50 ֆիլմում Արգենտինայում, Պերուում, Չիլիում, Մեքսիկայում, Իսպանիայում։
Ի թիվս շատ այլ դերերի՝ կատարել է Ալֆոնսինա Ստորնի դերը Ալֆոնսինա ֆիլմում (1957), որը Բեռնիլի միջազգային կինոփառատոնում ներկայացրել է Արգենտինան։ Ավելի քան կես դար հետո՝ իննսուն տարեկան հասակում, հաջողությամբ կատարել է բանաստեղծուհու դերը Ալֆոնսինա, ծովը ու ես ներկայացման մեջ (2010)։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամելի Բենսի կինոկարիերան, որը տևել է շուրջ ութ տասնամյակ, դերասանուհուն անվերապահ ճանաչում է բերել։ 1995 թվականին Արգենտինայի սենատը նրան շնորհել է պատվավոր դիպլոմ երկրի մշակույթի մեջ ունեցած ներդրման համար, իսկ երկու տարի անց Արվեստի միջազգային ֆոնդը նրան արժանացրել է պարգևի արվեստում ապրելու համար։ 2007 թվականին Ամելիա Բենսը դարձել է Արգենտինայի կինեմատոգրաֆական ակադեմիայի արվեստի և գիտությունների պատվավոր անդամ[4]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե անգղ Արգենտինական կինոքննադատների ասոցացիայի կողմից Երրորդ համբույրը ֆիլմի դերի համար (1942)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ «Adiós a Amelia Bence, la actriz de los ojos más lindos del mundo - 08.02.2016 - LA NACION». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Amelia Bence, Raúl Etchelet La niña del umbral: Amelia Bence : memorias. — Corregidor, 2011. — 350 с. — ISBN 9789500519342
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիա Բենս» հոդվածին։ |
|