Ամբողջ օր ու գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբողջ օր ու գիշեր
անգլ.՝ All Day & A Night
Ֆիլմի պաշտոնական պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Ռոբերտ Քոլ
ՊրոդյուսերՆինա Ջեյքոբսոն
Սցենարի հեղինակՋո Ռոբերտ Քոլ
ԴերակատարներՋեֆրի Ռայթ, Էշթոն Սանդերս, Ռեջինա Թեյլոր և Յահյա Աբդուկ Մատին II
ԵրաժշտությունՄայքլ Էբելս
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Տևողություն121 րոպե
IMDbID 3993886
 All Day and a Night Վիքիպահեստում

«Ամբողջ օր ու գիշեր» (անգլ.՝ All Day and a Night), սպասվող ամերիկյան դրամատիկ ֆիլմ, որի հեղինակը և ռեժիսորը Ջո Ռոբերթ Քոուլն է։ Ֆիլմի գլխավոր դերերում են Էշթոն Սանդերսը, Ջեֆրի Ռայթը, Հայհյա Աբդուլ-Մաթին II-ը, Ռեջինա Թեյլորը, Էնդրյու Լոպեզը, Ջոն Քյուն և Քելի Ջենրեթը։

Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2020 թվականի մայիսի 1-ի վրա Նեթֆլիքսի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ հանցագործը բանտ է ժամանում, երբ հետ է նայում այն օրերին, որոնք նախորդել են նրա բանտարկությանը։ Նա փորձում է գտնել իր կյանքի ապագայի և գոյատևելու համար բանալիները, հիշելով իր մանկության հանգամանքները։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էշթոն Սանդերս՝ Ջահքոր
    • Ջալին Հոլ՝ երիտասարդ Ջահքոր
  • Ջեֆրի Ռայթ՝ Ջեյ Դի
  • Յահյա Աբդուլ-Մաթին II
  • Իսայահ Ջոն
  • Քելի Ջենրեթ
  • Շաքիրա Ջա-նայ Փեյ
  • Ռեջինա Թեյլոր
  • Քրիսթոֆեր Մեյեր՝ Լանմարք
  • Անդրեա Լին Էսլվորթ
  • Էնդրյու Լոպեզ՝ Inmate
  • Բեյլի Հոփքինս՝ տիկին Ֆերգյուսոն
  • Գրեթչեն Քլայն՝ Դեբի
  • Անդրայ Ջոնսոն՝ պարոն Հադսոն

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 20-ին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը նոր ֆիլմ է պատրաստում «Ամբողջ օր ու գիշեր» անվանմամբ, որի հեղինակը և ռեժիսորը լինելու է Ջո Ռոբերթ Քոուլը[1]։ 2018 թվականի հուլիսին Էշթոն Սանդերսը, Ջեֆրի Ռայթը, Հայհյա Աբդուլ-Մաթին II-ը, Ռեջինա Թեյլորը, Էնդրյու Լոպեզը, Ջոն Քյուն, Քելի Ջենրեթը, Անդրեա Լին Էլսվորթը և Շաքիրա Ջա-նայ Փեյը միացել են դերասանական կազմին[2][3]։ 2018 թվականի օգոստոսին Ջալին Հոլը և Քրիսթոֆեր Մեյերը ևս միացել են ֆիլմի դերասանական կազմին[4]։

Նկարահանումները սկսել են 2018 թվականի հուլիսի 30-ին[2]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թողարկումը պլանավորվել է 2020 թվականի մայիսի 1-ին Նեթֆլիքսի կողմից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kit, Borys (2018 թ․ հունիսի 18). «'Black Panther' Writer to Make Directing Debut With Crime Drama 'All Day and a Night' (Exclusive)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  2. 2,0 2,1 Fleming Jr., Mike (2018 թ․ հուլիսի 18). «Ashton Sanders, Jeffrey Wright Star In 'All Day & A Night,' 'Black Panther' Scribe Joe Robert Cole Directing For Netflix» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  3. Galuppo, Mia (2018 թ․ հուլիսի 27). «'Aquaman' Actor Yahya Abdul-Mateen Joins Netflix Drama 'All Day and a Night' (Exclusive)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  4. N'Duka, Amanda (2018 թ․ օգոստոսի 6). «'All Day And A Night' Adds Christopher Meyer & Jalyn Hall, Casper Van Dien Joins 'Dead Water'; Audrey Middleton In 'Ava'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «All Day and a Night». Netflix Media Center. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջ օր ու գիշեր» հոդվածին։