Ամարաս (գիտահրատարակչական համալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ամարաս», գրահրատարակչական համալիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1995 թվականին՝ ՀԽՍՀ մամուլի պետական կոմիտեի № 2 տպարանի (հիմնական՝ 1972 թվական) արտադրական հիմքի վրա։

Հիմնադիր-տնօրեն՝ Արկադի Ասրյան։ «Ամարաս»-ը լույս է ընծայել հայերեն և օտարալեզու ավելի քան 500 անուն գիրք, մասնագիտական բառարաններ, հայկական, հատկապես Արցախի մշակույթն ու պատմությունը ներկայացնող գրական, հրապարակախոսական նյութեր, գիրք-ալբոմներ՝ Մակար Բարխուդարյանի «Արցախ» (1996 թվական), Հայկ Խաչատրյանի «Արքայապատում» (1998 թվական), «Հայոց թագուհիները» (1998 թվական), Արկադի Սարգսյանի «XX դարի հայ ռազմական գիտնականներ, կոնստրուկտորներ, արդյունաբերողներ և փորձարկողներ» (ռուսերեն, հատոր 1–3, 1998, 2005), Սենոր Հասրաթյանի «Ղարաբաղյան պատերազմ» (2001 թվական), Վիկտոր Բալայանի «Արցախի պատմությունը հնադարից մինչև մեր օրերը» (2002 թվական), Հայկ Խաչատրյանի և Տիգրան Պետրոսյանցի «Հայկազունք» (2002 թվական), Սենոր Հասրաթյանի «Գեներալ Իվանյան» (2004 թվական), Արկադի Սարգսյանի «Հետախուզություն և հակահետախուզություն. Հայկական հետք» (2005 թվական), Շահեն Մկրտչյանի և Շչորս Դավթյանի «Շուշի. Ողբերգական ճակատագրի քաղաքը» (2008 թվական),» Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ (2008 թվական), Անդրեյ Նույկինի «Ղարաբաղն իմ ցավն է» (2009 թվական), Շառլ Բոդլերի «Փարիզյան ձանձրախտ», Ֆիլիպ Վիդըլիեի «Թուրքական գիշեր…», «Հայուհիներ» երկհատոր հանրագիտարանը (բոլորը՝ 2010 թվական), Աղասի Վարդանյանի «Վանի վերջին նահանջը» (2011 թվական), Եղիշե Չարենցի, Զ. Բալայանի ստեղծագործություններից։ «Ամարաս»-ի Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին տպագրել է ռազմական գործողությունների գաղտնի քարտեզներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակագիրը, նորանկախ պետության ընտրաթերթիկներ ևն։ ԼՂՀ ԳԽ «Մենք ենք, մեր սարերը» հուշամեդալ (1995 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։