Վիկտոր Կրովոպուսկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Կրովոպուսկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Виктор Алексеевич Кровопусков
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 29, 1948 (73 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝Լոկոմոտիվ
ԲԿՄԱ
Մարզիչ(ներ)՝Լև Կորեշկով
Դավիթ Տիշլեր
Մարկ Ռակիտա
179 սմ
Քաշ՝76 կգ

Վիկտոր Ալեքսեևիչ Կրովոպուսկով (ռուս.՝ Виктор Алексеевич Кровопусков, սեպտեմբերի 29, 1948(1948-09-29), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս սուսերամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Կրովոպուսկովը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 29-ին։ Սուսերամարտով զբաղվել սկսել է 1963 թվականին «Լոկոմոտիվ» ակումբում։ Տասնվեց տարեկանից սկսել է մարզվել Լև Կորեշկովի մոտ, այնուհետև տեղափոխվել է ԲԿՄԱ ակումբ, որտեղ նրա մարզիչն է դարձել Դավիթ Տիշլերը[1]։

1968 թվականին Վիկտոր Կրովոպուսկովը հաղթել է պատանիների աշխարհի առաջնությունում[1]։

Վիկտոր Կրովոպուսկովը 1976 և 1980 թվականներին դարձել է օլիմպիական չեմպիոն թիմային և անհատական առաջնություններում։ ԽՍՀՄ հավաքականի կազմում նա մարզվել է Մարկ Ռակիտայի ղեկավարությամբ։ 1974, 1975, 1979, 1983 և 1985 թվականներին Վիկտոր Կրովոպուսկովբ աշխարհի չեմպիոն է դարձել թիմային առաջնություններում, 1978 և 1982 թվականներին՝ անհատական առաջնություններում, իսկ 1976 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն անհատական և թիմային առաջնություններում։ 1973, 1978, 1981 թվականներին դարձել է աշխարհի թիմային առաջնության արծաթե, իսկ 1982 թվականին՝ բրոնզե մեդալակիր[1]։ 1979 թվականին Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն սուսերամարտիկ։

Վիկտոր Կրովոպուսկովն աչքի է ընկել արագ ռեակցիայով, ինչպես նաև մենամարտի վճռական պահերին սառնասրտությունը պահպանելու հատկությամբ[1]։ Ավարտել է Ռուսաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը (ներկայում՝ Ավարտել է Ռուսաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի, երիտասարդության ու զբոսաշրջության համալսարան)։

Մարզական կարիերան ավարտելուց հետո որպես մարզիչ աշխատել է ԽՍՀՄ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Իրանում։ Հետագայում որպես մարզիչ-ուսուցիչ աշխատանքի է անցել Մոսկվայի «Չերտանովո» օլիմպիական ռեզերվների մանկական-պատանեկան մարզական դպրոցում[1]։

2006 թվականին Վիկտոր Կրովոպուսկովն ընդգրկվել է Ռուսաստանի սուսերամարտի փառքի սրահում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976)[2]
  • Լենինի շքանշան (1980)[3]
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (1985)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кровопусков Виктор Алексеевич // Большая российская энциклопедия. — М.: Большая Российская энциклопедия, 2010. — Т. 16. — С. 85. — 60 000 экз. — ISBN 978-5-85270-347-7
  2. Б. Н. Хавин. Всё об олимпийских играх. — 2-е изд. — М.: «Физкультура и спорт», 1979.
  3. Վիկտոր Կրովոպուսկովի էջը Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի կայքում (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ФЕХТОВАНИЕ: Энциклопедия / Авторы-составители М. С. Ракита, В. Л. Штейнбах. — М.: Человек, 2011. — ISBN 978-5-904885-46-5. — С. 203—204.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]