Շչորս Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շչորս Բագրատի Դավթյան
Ծնվել էմարտի 12, 1938(1938-03-12)
ԾննդավայրՎաղարշապատ
Մահացել էմայիսի 26, 2016(2016-05-26) (78 տարեկանում)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան և լրագրող

Շչորս Բագրատի Դավթյան (մարտի 12, 1938(1938-03-12), Վաղարշապատ - մայիսի 26, 2016(2016-05-26))[1], բանաստեղծ, պատմաբան, լրագրող, պետական-հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, ՀԽՍՀ 10 և 11-րդ գումարումների ԳԽ պատգամավոր, «Հայրենի տուն» թերթի գլխավոր խմբագիր, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին Էջմիածնում, զինվորականի ընտանիքում: Նրա ծնողները Գորիսի Արեգունի (Ազատաշեն) գյուղից են եղել։ Հայրը՝ Բագրատ Դավթյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմն ավարտելուց հետո հորը նշանակում են Սիսիանի զինկոմիսար, և նրանք տեղափոխվում են Սիսիան։ Ընտանիքում եղել են հինգ երեխա։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը և նշանակվել Սիսիանի կոմսոմոլի շրջկոմի առաջին քարտուղար։ Այնուհետև տեղափոխվում է Սիսիանի «Որոտան» թերթ և աշխատում խմբագրի տեղակալ, իսկ հետո նշանակվում է խմբագիր[2]։ 1988-1991 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։1980-1995 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր: Շչորս Դավթյանի նախաձեռնությամբ 2004 թվականին ստեղծվել է «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը[3][4]։ Խմբագրել, կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն (1999, 2003, 2005, 2014)[5], «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը» (2001)[6], «Համո Սահյան. գրչի, խոսքի, խղճի կշիռը» (2003) գրքերը, «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն» պատկերագիրքը (2003), «Համո Սահյան. Դաղձի ծաղիկ» ժողովածուն (2006), «Համո Սահյան. Արցունքով լվացված սերեր» (2007), «Ակսել Բակունց. Մթնաձոր-Կյորես» (2007), Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի պատկերազարդ քառյակներ, Դանիել Վարուժանի «Հարճը» (2007), «Աշոտ Սաթյան-100» (2007)[7], ինչպես նաև պատկերազարդ օրացույցներ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք» 1996
  • «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը» 1997
  • «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» 1997
  • «Ականավոր սյունեցիներ» 1998
  • «Աշնան արահետ» (Բանաստեղծություններ) 2000
  • «Ականավոր սյունեցիներ»2001
  • «Մովսես Գ Ամենայն հայոց կաթողիկոս» 2001
  • «Վարպետ Անդրանիկ» 2001
  • «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը» 2004
  • «Մարզպան Վասակը պատմիչների (և ոչ միայն նրանց) դատաստանի առջև» 2004
  • «Լոր. հնամենի գյուղ, 100-ամյա դպրոց» 2005
  • «Աշոտ Սաթյան»: Ծննդյան 100-ամյակի առթիվ 2007
  • «Համո Սահյան. կյանքը և գործը» 2007[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]