Ամանորը Սերբիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամանոր (սերբ.՝ Нова година), պաշտոնական տոն, որը տոնվում է երկրում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Հանգստյան տոնական օր համարվում է միայն հունվարի 1-ը։

Տոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XX դարի սկիզբը Նոր տարին չուներ այնպիսի նշանակություն սերբերի տոնական օրացույցում, ինչպես հիմա։ Գլխավոր տոնն այդ ժամանակ ուղղափառ Սուրբ Ծնունդն էր։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Նոր տարին սկսեց առավել մեծ նշանակություն ստանալ, սակայն նախկինի պես պաշտոնական տոն չէր համարվում։ Նոր տարին պաշտոնական տոնի կարգավիճակ ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նաև հայտնվեցին տոնին ամեն ինչը զարդարելու և համատարած տոնախմբությունների ավանդույթները։ Եվ չնայած դրան՝ գլխավոր ընտանեկան տոնի դերը պատկանում է Ուղղափառ Սուրբ Ծնունդին[1]։

Տոնական սեղան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորյա սեղանի վրա ավանդական ուտեստներից են սարման (միս՝ փաթաթված կաղամբի թփի մեջ, ինչպես տոլման), սպիտակ լոբուց պատրաստված ուտեստը՝ պրեբրանացը, խոզի և մսի տարատեսակներ, չրեր, աղանդեր։ Գլխավոր ալկոհոլային խմիչքը սլիվովիցան է (սերբ.՝ шљивовица)[2]:

Տոնի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայում Ամանորի ժամանակակից տոնակատարությունների պարտադիր մասնակիցը Ձմեռ պապը (սերբ.՝ Деда Мраз) և Ձյունանուշն են (սերբ.՝ Снегулица), որոնց ճանաչվածությունը սկսել է տարածվել XX դարի կեսերից։ Այդ տոնի ավանդական սերբական հերոսը Բոժիչ Բատան է (սերբ.՝ Божић Бата), որը նվերներ է բերում երեխաներին գիշերը նրանց կողմից թողած զուգագուլպայի մեջ։

Հին Նոր տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայում ընդունված է տոնել Հին Նոր տարին, որը կոչվում է «Սերբական Նոր տարի» (սերբ.՝ Српска Нова година)[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.calend.ru/holidays/0/0/293/40/ Ամանորը Սերբիայում
  2. http://shkolazhizni.ru/archive/0/n-11457/ Ինչպե՞ս են Նոր տարին դիմավորում Սերբիայում
  3. http://www.odintsovo.info/white/blog.asp?id=5748&cn=5 Հին Նոր տարի