Հին Նոր տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հին Նոր տարի (այլ կիրառումներ)

Հին Նոր տարի, Նոր տարին ըստ հին՝ Հուլյան օրացույցի։ Նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը։

Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին։ Նոր՝ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր՝ Գրիգորյան օրացույցը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ Գրիգոր XIII-ը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան՝ հին, և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր[1]։

Հին Նոր տարին տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Հին Նոր տարին տոնելու ավանդույթը Ռուսաստանում սկսվել է 1918 թվականին նոր ժամանակագրություն մտցնելուց հետո։ Նպաստել է նաև այն, որ Ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի[2]։ ԽՍՀՄ փլուզումից հետո հետ խորհրդային տարածքի մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և Ուզբեկստանում (բնակչության մոտ 40 %) և Վրաստանում ոչ պաշտոնական տոնվում է Հին Նոր տարին։

Նախկին Հարավսլավիայի տարածքում՝ Սերբիայում, Չեռնոգորիայում և Մակեդոնիայում։

Հին Նոր տարին ըստ հուլյան տոմարի (նախկինում Սուրբ Սիլվեստրի օր, գերմ.՝ Alter Silvester) տոնում են Շվեյցարիայի մի շարք գերմանախոս կանտոններում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 13-ին.
  2. Նոր տարվա մասին pravoslavie.ru կայքում