Ամանդա Բրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամանդա Բրիզ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1958(1958-08-09)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՈւինթեր Փարք, Օրինջ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունWinter Park High School?, Ռոլինս քոլեջ, Young Harris College?, Birmingham–Southern College? և Neighborhood Playhouse թատերական դպրոց
Մասնագիտությունհեռուստառեժիսոր, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Amanda Bearse Վիքիպահեստում

Ամանդա Բիրզ (անգլ.՝ Amanda Bearse, օգոստոսի 9, 1958(1958-08-09)[1], Ուինթեր Փարք, Օրինջ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր, որը հայտնի է դարձել 1985 թվականի «Վախի գիշեր» սարսափ ֆիլմում նկարահանվելուց հետո։

1987 թվականին Բիրզը «Ամուսնացած է... երեխաների հետ» սիթքոմում ստացել Է Մարս Դարսիի դերը, որտեղ նա նկարահանվել է մինչև 1997 թվականը, ինչպես նաև հանդես է եկել որպես շոուի ռեժիսոր։ Սերիալի ավարտից հետո նա դարձել է հաջողակ հեռուստատեսային ռեժիսոր և գրեթե դադարել է աշխատել որպես դերասանուհի։ Նա նկարահանել է այնպիսի սերիալների մեծ թվով էպիզոդներում, ինչպիսիք են «Դարման և Գրեգը» և «Ռիբան», իսկ 2011 թվականին կարճ ժամանակով վերադարձել է հեռուստաէկրան «Մահվան չափ գեղեցիկ» սերիալում[2]։

Բիրզը ծնվել է Ֆլորիդա նահանգի Վինթեր Պարկ քաղաքում և դերասանական վարպետություն է սովորել Նյու Յորքում, որտեղ 1982 թվականին կայացել է նրա առաջնաելույթը «Իմ բոլոր երեխաները» ցերեկային սերիալում[3]։

1993 թվականին բացահայտվել է, որ Բիրզը լեսբուհի է, իսկ 2010 թվականին նա ամուսնացել է իր գործընկեր Քերրի Շենկենի հետ, որի հետ հարաբերություններ է ունեցել 1989 թվականից։ Նրանք ունեն որդեգրված դուստր՝ Զոյին[3][4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ բոլոր երեխաները (1982—1984 թվականներ, ցերեկային սերիալ)
  • Առաջին գործը (1983 թվական)
  • Արձանագրություն (1984 թվական)
  • Ուսանողական արձակուրդներ (1985 թվական)
  • Վախի գիշեր (1985 թվական)
  • Հյուրանոց (1986 թվական, 1 էպիզոդ)
  • DOOM սերունդ (1995 թվական)
  • Հրեշների ընտանիքը (1995 թվական)
  • Ամուսնացած է․․․ երեխաների հետ (1987—1997 թվականներ, 260 էպիզոդ)
  • Մահվան չափ գեղեցիկ (2011 թվական, 2 էպիզոդ)
  • Զայրույթի կառավարում (2013 թվական, 1 էպիզոդ)

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Mandi Bierly (2011-04-12)։ «'Drop Dead Diva' lands Kathy Griffin, Lance Bass, Clay Aiken: Who else needs to guest star in season 3?»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-27-ին։ Վերցված է 2013-06-23 
  3. 3,0 3,1 «Amanda Bearse- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-27-ին։ Վերցված է 2013-06-23 
  4. «Amanda Bearse: Out Behind the Camera»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-10-10