Ամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամանակ, մորա (լատ.՝ mora - ժամանակամիջոց), անտիկ տաղաչափության մեջ ժամանակի նվազագույն միավորը։

Ամանակը ցույց էր տալիս կարճ վանկի արտասանության ժամանակամիջոցը։ Բանաստեղծության մյուս միավորները ամանակի կրկնապատկումներն են։ Երկար վանկն իր տևողությամբ հավասար է երկու ամանակի։ Հետևաբար, երկվանկ ոտքերը (քորեյ, յամբ), որոնք կազմաված են մեկ երկար և մեկ կարճ վանկերից, ունեն երեք ամանակ, իսկ եռավանկ ոտքերը (դակտիլ, ամֆիբրաքոս, անապեստ)՝ չորս ամանակ և այլն։ Բանաստեղծության տողերն ունեին նույն թվով ամանակներ, և նրանց արտասանության ժամանակամիջոցը հավասար է։[1]

Ամանակ տերմինը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ ժամանակի միավորի հակացությամբ։ Այս առումով ամանակը գործածվում է նաև ռազմագիտության և ֆիզկուլտուրայի մեջ։

Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրակացու քերականության մեջ հայերեն թարգմանության մեջ հունարենի հետևողությամբ հայերենում ևս ընդունվել է երկու ամանակի նշան՝ երկար (հունարեն տեքստերում՝ «—», հայերենում՝ «-») և սուղ (հունարեն տեքստերում՝ «-», հայերենում՝ «.»): Այս նշանները հետագայում աստիճանաբար մերժվեցին, առաջինը հունական պարույկի տեսքով՝ «῀» դառնում է զգացմունքային ինտոնացիայի հետ կապված բացականչական, երկարության նշան, իսկ երկրորդը՝ դուրս ընկնում լիովին: Սա պատճառաբանվում է հայերենում երկար ու կարճ ձայնավորների բացակայությամբ[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 11-12. 
  2. Հ․Զ․ Պետրոսյան, Ս․Ա․ Գալստյան, Թ․Ա․ Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ․Բ․ Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., «Վան Արյան», 2009։
  • Լ. Տիմոֆեև, Ն. Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան, Ե., Հայպետուսմանկհրատ, 1957։