Աղտք
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Աղտք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառակ | Քոչհիսարի գավառակ |
Այլ անվանումներ | Ազդ, Աղդ, Աղտեղ, Աղտու, Աղտքն, Դուզասար, Դուզհիսար, Կաղթ, Հաղթ, Յաղթ, Տեր Վասիլ, Տուզասրա, Տուզլասար, Տուզհիսար, Փոքր Եգիպտոս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 3200 մարդ (1914) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղտքեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աղտք, գյուղ պամական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1], սակավաջուր սարահարթում։ Գտնվում է Սեբաստիա քաղաքից 25-28 կմ արևելք, սակավաջուր սարահարթում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղտքի բնակիչները Մեծ եղեռնի տարիներին տեղահանվեցին, մեծ մասը զոհվեց, փրկվածները գաղթեցին օտար երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1850-ական թվականներին ուներ 1631, իսկ 1914 թվականին՝ 3200 հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղտքն ուներ 1253 թվականին կառուցված Ս. Կարապետ անունով եկեղեցի: Գյուղի մոտակայքում գտնվում էր Ս. Հրեշտակապետաց վանքը և Դանուշման բերդի ավերակները:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր Հրեշտակապետյան վարժարանը, ուր սովորում էր 200 աշակերտ[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 198
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 266)։ ![]() |