Ղավրազ
Գյուղ | |
---|---|
Ղավրազ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառակ | Քոչհիսարի գավառակ |
Այլ անվանումներ | Խավրազ, Ղավրա, Ղավրաս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ղավրազ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։
Մարդաշատության պատճառով երբեմն Ղավրազը հիշատակվել է որպես ավան, գյուղաքաղաք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել, բնակչության մեծ մասը կոտորվել է հայրենի գյուղում, իսկ մնացածը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1806 թվականին ուներ 40-50 տուն, իսկ 1914 թվականին՝ 1650 (200 ընտանիք) հայ բնակիչ
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղավրազն ուներ Ս. Փրկիչ անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր Վռամշապուհյան վարժարանը[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 519
|