Բյուրակն (Քոչհիսարի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրակն (այլ կիրառումներ)
Գյուղ
Բյուրակն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչհիսարի գավառակ
Այլ անվանումներԲինգյոլ, Բինկյոլ, Պինկյոլ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ58000
##Բյուրակն (Քոչհիսարի գավառ) (Աշխարհ)
Red pog.png

Բյուրակն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 13-14 կմ հարավ-արևելք։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրակն է կոչվել այստեղ Բյուրակնի շրջանից տեղափոխված բնակիչների պատճառով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում կային 1000-ի հասնող աղի լճակներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբներին ուներ ընդամենը 10 տուն հայ բնակիչ։ 1915 թվականի նախօրեին ուներ 200 տուն՝ 1700 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրակն ուներ Ս. Մինաս անունով նոր և 1268 թվականին կառուցված հին եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեբաստիայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 710