Ենիջե (Քոչհիսարի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ենիջե (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ենիջե | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառակ | Քոչհիսարի գավառակ |
Այլ անվանումներ | Ենիճե, Ենիջա, Ըստանոզ, Իսկանոզ, Իստանոզ, Սթանոզ, Ստանոզ, Ստանոս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ենիջե, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր լեռան ստորոտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում պահպանվել էին XVII դարի հայերեն ձեռագրեր։ Տների մեծ մասը կղմինդրածածկ էին։ Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հայաբնակ գյուղ։ 1873 թվականին ուներ մոտ 500 հայ և 128 թուրք բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, արհեստներն ու մասամբ անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենիջեն ուներ 1320 թվականին կառուցված Ս. Հակոբ (կամ Ս. Թորոս) անունով եկեղեցի և Ս. Խաչ անունով վանք։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ դպրոց, որտեղ սովորում էին 60 աշակերտներ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 201
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 394)։ ![]() |