Դդմաճ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Դդմաճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Քոչհիսարի գավառակ | |
Այլ անվանումներ | Թթմաճ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Դդմաճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 12 կմ արևմուտք:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին: Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է զուտ հայաբնակ գյուղ: XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 2150 հայ բնակչով:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դդմաճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի: Գյուղի մոտ կար Լեխաչ անունով ուխտատեղի:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Ղևոնդյան անունով վարժարան[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 67
|