Աղջիկը ճանաչում է աշխարհը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աղջիկը ճանաչում է աշխարհը
Ժանրդեռահասային սիթքոմ և ամերիկյան սիթքոմ
ՍտեղծողMichael Jacobs
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Ռոուեն Բլենչարդ, Սաբրինա Քարփենթեր, Corey Fogelmanis, Ben Savage, Danielle Fishel[1], Էմ Սի Գեյնի, August Maturo, Peyton Meyer[1], Rider Strong[1], Whitney Avalon[1], Herbie Hancock[1] և Լյուկ Բենվարդ[1]
ՊրոդյուսերՖրենկ Պակե
ՕպերատորԲիլլ Բերեներ
Մայքլ Ֆրենկս
ԵրաժշտությունՌեյ Կոլկորդ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ72
Էկրաններին էհունիսի 27, 2014-ից հունվարի 20, 2017
ՀեռուստաալիքDisney Channel
ԸնկերությունMichael Jacobs Productions և It's a Laugh Productions
Պաշտոնական կայքէջ

«Աղջիկը ճանաչում է աշխարհը» կամ «Ռայլիի պատմությունները» (անգլ.՝ Girl Meets World), ամերիկյան սիթքոմ, որը պատմում է տասներկուամյա Ռայլի Մեթյուզի և նրա լավագույն ընկերուհու՝ Մայա Հարթի կյանքի մասին: Շոուն 1990-ականների «Տղան ճանաչում է աշխարհը» դասական սիթքոմի շարունակությունն է:

Օրիգինալ սերիալը պատմում է Կորնելիուսի՝ «Կորի» Մեթյուզի և Տոպանգա Լոուրենսի հարաբերությունների և նրանց ամուսնական կյանքի մասին: Բեն Սևիջը և Դանիել Ֆիշելը դերակատարում են ՝ Կորիին և Տոպանգային, ովքեր կրկնօրինակում են Ռայլի Մեթյուզ անունով հերոսուհու ծնողների դերը[2]: Նրա հայրը միջնակարգ դպրոցի ուսուցիչ է (Ռայլին այդ դպրոցի աշակերտուհին է), իսկ մայրը՝ իրավաբան է: Դերասանական անձնակազմի մյուս անդամները ունենում են կամ կրկնվող դերեր, կամ պարբերականորեն հայտնվում են նոր սերիալում: Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունիսի 27-ին[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է՝ Ռայլիի և նրա լավագույն ընկերուհու՝ Մայա Հարթի արկածների մասին: Սերիալում հանդես են գալիս նաև նրանց դասընկերներ՝ Լուկասը, Ֆարկլը և Ռայլիի կրտսեր եղբայր՝ Օգգին: Սերիալի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում, որտեղ տեղափոխվել են Կորին և Տոպանգան «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի եզրափակիչ սերիայում:

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոուեն Բլենչարդ - Ռայլի Մեթյուզ, տասներեքամյա աղջիկ, Տոպանգայի և Կորիի աղջիկը, Օգգիի ավագ քույրը: Ռայլին շատ է նման իր հորը: Նա անընդհատ որոնումերի մեջ է: Իր լավագույն ընկերուհու՝ Մայայի հետ նա հաճախում է միջնակարգ դպրոց և նոր ընկերներ փնտրում: Նրա լավագույն ընկերներն են՝ Լուկասը և Ֆարկլը: Ընդ որում, նա սիրահարված է Լուկասին և "Girl meets first date" սերիայում նրանք գնում են ժամադրության: Երրորդ եթերաշրջանում Ռայլին տեղափոխվում է ավագ դպրոց, որին երկար ժամանակ չի համակերպվում: Երկրորդ եթերաշրջանում նա խաբում է, որ չունի ոչ մի զգացմունքներ Լուկասի հանդեպ, ինչի հետևանքով՝ Լուկասը սկսում է հանդիպել Մայայի հետ: Երկրորդ եթերաշրջանի Նոր տարվա մասին եզրափակիչ սերիայում, Ֆարկլը Ռայլիին տալիս է 24 ժամ ժամանակ, բացահայտելու համար իր զգացմունքների մասին ամբողջ ճշմարտությունը Լուկասին: Սակայն Ռայլին չի հասցնում, ինչի պատճառով Ֆարկլն է խոստովանում ամբողջ ճշմարտությունը, բացատրելով, որ չի ցանկացել, որ իր լավագույն ընկերուհին դիմավորի Նոր տարին խաբեությամբ: Ի վերջո երրորդ եթերաշրջանում Լուկասն առաջարկում է Ռայլիին հանդիպել, ինչին Ռայլին համաձայնում է:
  • Բեն Սեվիջ - Կորի Մեթյուզ, Ռայլիի և Օգգիի հայրը, Տոպանգայի ամուսինը: Եղել է «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի գլխավոր հերոսը: Նա Ջոն Քուինսի Ադամսի անվան միջնակարգ դպրոցի պատմության և մաթեմատիկայի ուսուցիչ է: Ռայլին և նրա ընկերները միշտ օգնում են Կորիին դասերն ավելի հետաքրքիր վարել: Նրա բնավորության գծերը շատ նման են Ռայլիի բնավորությանը[2]:
  • Սաբրինա Քարփենթեր - Մայա Հարթ, Ռայլիի լավագույն ընկերուհին: Նա քմահաճ ու չարաճճի է, ինչը հաճախ է ցուցադրում դպրոցում: Մայան ոչ այնքան լավ աշակերտ է: Կորի Մեթյուզը հաճախ է հանդես գալիս որպես Մայայի հայր, որին Մայան երբեք չի ունեցել: Մայան կարծում է, որ գիտի ամեն ինչ աշխարհում: Սերիալում նրա երկրորդ անունը՝ Փենելոփա է[2]: Առաջին եթերաշրջանում սիրահարվում է Ջոշին: Երկրորդ եթերաշրջանում հասկանում է, որ սիրահարված է Լուկասին: Հետագայում, երբ Ռայլին տալիս է իր համաձայնությունը, նա սկսում է հանդիպել Լուկասի հետ: Երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայում նա բաժանվում է Լուկասից: Երրորդ եթերաշրջանում Ջոշը խոստովանում է իր փոխադարձ սերը Մայային, բայց խոստանում է հանդիպել նրա հետ միայն այն ժամանակ երբ Մայան մեծանա: Երկրորդ եթերաշրջանում, երբ Կորին տալիս է առաջադրանք ներել ծանոթին կամ հարազատ մարդուն, Մայան փորձում է ներել իր հարազատ հորը, ով թողել է իր ընտանիքը և հեռացել: Նրան այդ առաջադրանքը շատ ծանր և անհնարին էր թվում: Առաջին եթերաշրջանում նա ծանոթանում է Շոն Հանթերի հետ, ով «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի գլխավոր հերոսներից մեկն է: Հետագայում Շոնը դառնում է Մայայի լավագույն ընկերը, քանի որ նրանց բնավորությունները շատ նման են: Երրորդ եթերաշրջանում, երբ Շոնը ամուսնության առաջարկություն է անում Մայայի մորը, նրա վերաբերմունքը Շոնի նկատմամբ անմիջապես փոխվում է, քանի որ Մայան վախենում է, որ Շոնը նույնպես կլքի իրեն, ինչպես իր հարազատ հայրը: Շուտով, Մայան հասկանում է, որ Շոնը երբեք ցավ չի պատճառի իրեն: Հարսանիքից հետո Մայան դառնում է Շոնի խորթ աղջիկը:
  • Փեյթոն Մեյեր - Լուկաս Ֆրիեր, Ռայլիի լավագույն ընկեր և սիրեցյալ: Ծնվել է Օսթին (Տեխաս), Տեխաս նահանգում: Նրա մեջ առկա են լավ վարքագծեր և առողջ դատողություն: Լուկասի լավագույն ընկերը՝ Ֆարկլն է: Սերիաներից մեկում խոսվում է այն մասին, որ նա հեռացվել է Օսթինի դպրոցից ծեծկռտուքի պատճառով, ինչի հետևանքով նա ստիպված էր կրկին ընդունվել յոթերորդ դասարան[2]: Առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիայում նա համբուրվում է Ռայլիի հետ, սակայն նրանք որոշում են մնալ ընկերներ: Հետագայում իմանալով, որ Մայան սիրահարված է իրեն, սկսում է հանդիպել նրա հետ: Հասկանալով, որ սխալ է գործել, ընտրում է Ռայլիին և երրորդ եթերաշրջանում առաջարկում է նրան հանդիպել, ինչին Ռայլին փոխադարձությամբ է պատասխանում:
  • Ավգուստ Մատուրո - Օգգի Մեթյուզ, Տոպանգայի և Կորիի որդին, Ռայլիի հնգամյա եղբայրը: Ավայի «Ամուսինը»: Մեծանալով, նա ուզում է նմանվել իր հորը: Սերիաներից մեկում ասվում է, որ նրա լրիվ անունը՝ Ավգուստ է [2]:
  • Դանիել Ֆիշել - Տոպանգա Մեթյուզ, Ռայլիի և Օգգիի մայրը, Կորիի կինը: Նա եղել է Կորիի մանկության ընկերուհին, իսկ հետագայում նաև նրա դպրոցական սերը: Տոպանգան՝ իրավաբան է, խիստ, սակայն երկու երեխաների հոգատար մայր[2]: Մանուկ ժամանակ եղել է նաև Սթյուարդ Մինկուսի սիրեցյալը:
  • Կորի Ֆոգելմանիս - Ֆարկլ Մինկուս, սովորում է Մայայի, Ռայլիի և Լուկասի հետ միևնույն դասարանում: Շատ խելացի է, սակայն չափազանց էքսցենտրիկ: Մայայի և Ռայլիի մոտիկ ընկերն է: Կորիի և Տոպանգայի նախկին դասընկեր՝ Սթյուարդ Մինկուսի որդին է, որին նա շատ նման է: Շատ է հոգում իր դասերի և գնահատականների մասին: Երկրորդ եթերաշրջանում պարզվում է, որ նա տառապում է աուտիզմով:

Երկրորդական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռայդեր Սթրոնգ - Շոն Հանթեր
  • Ուիլյամ Դենիելս - Ջորջ Ֆինի
  • Ուիլյամ Ռասս - Ալան Մեթյուզ
  • Բեթսի Ռենդլ - Էմի Մեթյուզ

Պարբերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերիլ Տեկյերա - Քեթի Հարթ, Մայայի մայրը: Աշխատում է մատոցողուհի Nightawk Diner-ում: Քեթին անընդհատ փորձում է ցույց տալ Մայային, թե ինչքան է նա թանկ իր համար, որովհետև իր աղջկա կյանքում նա իրեն ավելորդ էր զգում: Եթերաշրջանի ընթացքում նրանց հարաբերությունները բարելավվում են: Երրորդ եթերաշրջանում նա ամուսնանում է Շոնի հետ:
  • Ավա Կոլկեր - Ավա, Օգգիի վեցամյա «կինը»: Սիրում է ղեկավարել մարդկանց, համոզում է Օգգիին, որ նա պետք է կատարի իր բոլոր քմահաճությունները, պատճառաբանելով, որ նրանից ավելի մեծ է: Տոպանգան հակակրում է Ավային: Երրորդ եթերաշրջանում նրա ծնողները բաժանվում են:
  • Ուրիյա Շելթոն - Ջոշուա Մեթյուզ, Կորիի եղբայրը, Տոպանգայի փեսան, Ռայլիի և Օգգիի քեռին: Մայայի սիրային հետաքրքրությունն է: Երկրորդ եթերաշրջանում ընդունվում է համալսարան : Երրորդ եթերաշրջանում խոստովանում է իր զգացմունքների մասին Մայային:
Եթերաշրջան Էպիզոդներ Օրիգինալ ցուցադրում
Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ
1 21[4] Հունիսի 27, 2014 (2014-06-27) Ապրիլի 17, 2015 (2015-04-17)
2 30 Մայիսի 11, 2015 (2015-05-11) Մարտի 11, 2016 (2016-03-11)
3 Հունիսի 3, 2016 (2016-06-03)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը ստացել է դրական գնահատականներ կինոքննադատներից: Rotten Tomatoes կայքում 17 գրախոսության հիման վրա, ունի՝ 82% վարկանիշ, 10-ից 7,3 միջին գնահատականով7/10 stars[5]: Metacritic կայքում 10 գրախոսության հիման վրա, ունի՝ 100-ից 64 միավոր, ինչը համապատասխանում է «Ընդհանուր դրական գնահատականներ» կարգավիճակին64/100 stars[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Hibberd James (2014-05-20)։ «'Girl Meets World': See the opening credits | Inside TV | EW.com»։ Insidetv.ew.com։ Վերցված է 2014-06-19 
  3. 'Girl Meets World' to Premiere Friday, June 27 on Disney Channel (Video) — Updated
  4. «Shows A-Z – girl meets world on disney»։ The Futon Critic։ Վերցված է June 29, 2014 
  5. «Girl Meets World: Season 1 - Rotten Tomatoes»։ 2014-07-14։ Վերցված է 2016-07-12 
  6. «Girl Meets World»։ Վերցված է 2016-07-12