Պեյտոն Մայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեյտոն Մայեր
Ծնվել էնոյեմբերի 24, 1998(1998-11-24)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Պեյտոն Մայեր[2] (նոյեմբերի 24, 1998(1998-11-24)[1], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է դարձել «Շուն կետ քոմ» սերիալի Ուես Մենինգ[3] և Disney Channel«Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալի Լուկաս Ֆրեյար դերերի շնորհիվ (2014-2017 թվականներ)[4][5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերը ծնվել է Ամերիկայի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում, Ռոբերտ և Էլիզաբեթ Մայերների ընտանիքում[6]։ Պեյտոնն ունի երկու ավագ եղբայր՝ Կոուլ և Դիլոն Մայերները[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Մայերը դեբյուտը կատարեց Disney-ի պաշտոնական «Շուն կետ քոմ» սերիալում[7]։ 2014 թվականին ստացավ գլխավոր դեր Disney ալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» և «Տղան ճանաչում է աշխարհը» սփին-օֆֆ հեռուստասերիալներում, որտեղ նա խաղում էր Լուկաս Ֆրայերի դերը[8]։ Մայերը նկարահանվել է «Ընդմիշտ լավագույն ընկերներ» հեռուստասերիալում, որտեղ նա կրկնեց իր Լուկաս Ֆրայեր դերը[9]։

2016 թվականին Մայերը նկարահանվել է «Գիբբի» կատագերգական ընտանեկան ֆիլմում՝ Թոմմի դերում[10], որը պատմում է կապիկի մասին, ով երջանկություն է բերում դժբախտ աղջկան[11]։ 2017 թվականին նա խաղաց Իտանի դերը Go90 ալիքի Versus վեբ-սերիալում[12]։ 2018-2021 թվականներին նա խաղում էր Թեյլորի (Մեգ Դոնել դերասանուհու կերպար) նոր ընկերոջ՝ Տրիպի դերը ABC-ի «Ամերիկյան տնային տնտեսուհի» սերիալում[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2013—2014 с Շուն կետ քոմ Dog with a Blog Ուես Մենինգ
2014—2017 с Աղջիկը ճանաչում է աշխարհը Girl Meets World Լուկաս Ֆրայեր
2015 с Ընդմիշտ լավագույն ընկերներ Best Friends Whenever Լուկաս Ֆրայեր
2016 ф Գիբբի Gibby Թոմմի
2017 с Versus Իտան
2018—2021 с Ամերիկյան տնային տնտեսուհի American Housewife Տրիպ Ուինձոր
2019 с Ուեյն Wayne Բրդելի
2021 ф Այս ամենը նա է He’s All That Ջորդան Վան Դրանեն

Մրցանակներ և անվանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Անվանագրած աշխատանք Արդյունք Նշումներ
2015 Երիտասարդ դերասան Outstanding Young Ensemble in a TV Series Աղջիկը ճանաչում է աշխարհը Անվանագրություն
2016 Teen Choice Awards Choice Summer TV Actor Անվանագրություն [14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Who is Peyton Meyer? Everything You Need to Know». www.thefamouspeople.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. Roots, Kimberly (2013 թ․ օգոստոսի 20). «Exclusive: Girl Meets World Casts Riley's Dreamy Crush and Her Cutie Pie Kid Brother». TVLine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին. «Peyton Meyer has joined Disney Channel's Boy Meets World spin-off Girl Meets World... Meyer can be seen guest-starring on the upcoming season of Dog With a Blog...»
  4. Ng, Philiana (2014 թ․ մայիսի 2). «'Girl Meets World' Gets Official Premiere Date». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին. «Girl Meets World follows Riley (Blanchard) and her best friend Maya (Carpenter)... Peyton Meyer plays Riley's crush Lucas Friar...» {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. Lowry, Brian (2014 թ․ հունիսի 27). «TV Review: 'Girl Meets World'». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին. «Although Riley's preoccupied with a dreamy new kid (Peyton Meyer)...»
  6. 6,0 6,1 «Who is Peyton Meyer? Everything You Need to Know». www.thefamouspeople.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  7. Crooks, Amy. «"Dog With A Blog" Episode "Love, Loss And A Beanbag Toss" Airs On Disney Channel May 16, 2014». Dis411. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  8. Roots, Kimberly (2013 թ․ օգոստոսի 20). «Exclusive: Girl Meets World Casts Riley's Dreamy Crush and Her Cutie Pie Kid Brother». TVLine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Promo of Rowan and Peyton crossover guest starring on "Best Friends Whenever"». Girl Meets World Fan Website • Your #1 Source For Girl Meets World News. 2015 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «Gibby | Dove Family Friendly Movie Reviews» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «Gibby - Movies & TV on Google Play». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «AwesomenessTV Scripted Show 'Versus' is Coming to go90 - VideoInk». VideoInk (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  13. «Peyton Meyer Returns to 'American Housewife' as Meg Donnelly's New Boyfriend - WSTale.com». WSTale.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  14. Eliahou, Maya (2016 թ․ հունիսի 9). «Teen Choice Awards 2016--Captain America: Civil War Leads Second Wave of Nominations». E! Online. NBC Universal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.