Աղթամարի կաթողիկոսների ցանկ
Արտաքին տեսք
Աղթամարի կաթողիկոսների ցանկ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գոյություն չունեցող նվիրապետական աթոռի՝ Աղթամարի կաթողիկոսության (1113-1895) հոգևոր առաջնորդների ցանկ։
Աղթամարի կաթողիկոսության առանձնացումը կապված է Արծրունիներից ծագուցող Դավիթ եպիսկոպոսի հետ, որը հրաժարվել է հնազանդվել Հռոմկլայում գահակալող քսանամյա երիտասարդ Գրիգոր Գ Պահլավունուն կաթողիկոսին և իրեն հռչակել է «Ամենայն Հայոց կաթողիկոս»։ Կաթողիկոսությունը գոյություն է ունեցել շուրջ ութ դար և դադարացրել է գործունեությունը համիդյան ջարդերի տարիներին։
Ստորև ներկայացված է ցանկն ըստ Ն.Ակինյանի․
- Դավիթ Ա (1113 – մոտ 1165)
- Ստեփանոս Ա Ալուզ (մոտ 1165 – մոտ 1185/90)
- Անանուն (Աթոռակալության տարիներն անհայտ են)
- Ստեփանոս Բ Նկարեն (հիշատակվում է 1223 – մահ. 1272)
- Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան (1272 – մոտ 1296)
- Զաքարիա Ա Սեֆեդինյան (1296 – 1336)
- Ստեփանոս Գ (հիշատակվում է 1340 թվականից – մահ. 1346)
- Դավիթ Բ (1346 – մոտ 1368), զուգահեռ կաթողիկոս է հիշվում Ներսես Բոլատը (1316, 1324, 1371)
- Աբրահամ Ա (1368-1369)
- Աբրահամ Բ (1368-1369)
- Զաքարիա Բ Նահատակ (1369 – 1393)
- Դավիթ Գ (1393 – 1433)
- Զաքարիա Գ (1434–64)
- Ստեփանոս Դ Տղա (1465–89)
- Զաքարիա Դ (1489 – մոտ 1496)
- Ատոմ (հիշատակվում է 1496-1510)
- Հովհաննես (հիշատակվում է 1512-ին)
- Գրիգորիս Ա (Մեծ) (մոտ 1512 – մոտ 1544)
- Գրիգորիս Բ Սեֆեդինյան, Աղթամարցի (Փոքր) (մոտ 1544 – մոտ 1586)
- Աբրահամ Գ (1610-)
- Գրիգորիս Գ Փոքր (հիշատակվում է 1595, 1602, 1604, 1605)
- Մարտիրոս Գուրջի Փշրուկ (1660 – 1662)
- Պետրոս (մահ. 1670)
- Ստեփանոս (հիշատակվում է 1671-ին)
- Փիլիպպոս (հիշատակվում է 1671-ին)
- Կարապետ (հիշատակվում է 1677-ին)
- Հովհաննես Թութունջի (հիշատակվում է 1679-ին)
- Թովմա Ա (1681 – 1698), հակաթոռ կաթողիկոսն էր Ավետիսը (հիշատակվում է 1698-ին)
- Սահակ Արծկեցի (հիշատակվում է 1698-ին)
- Հովհաննես Կեծուկ (հիշատակվում է 1699 – 1704-ին)
- Հայրապետ Ա Փայխեցի (հիշատակվում է 1706-ին)
- Գրիգոր Գավաշեցի (հիշատակվում է 1707, 1711)
- Հովհաննես Հայոցձորեցի (հիշատակվում է 1720-ին)
- Գրիգոր Հիզանցի (հիշատակվում է 1725-ին)
- Բաղդասար Բաղիշեցի (հիշատակվում է 1735 – 1736-ին)
- Նիկողայոս Սպարկերտցի (1736 – 1751)
- Գրիգոր (մոտ 1751 – 1761)
- Թովմա Բ Աղթամարցի (մոտ 1761 – 1783)
- Կարապետ Ղռըմֆասմենց (1783 – 1787)
- Մարկոս Շատախեցի (1788 – 1791)
- Թեոդորոս (հիշատակվում է 1792 – 1794-ին)
- Միքայել (հիշատակվում է 1796-ին)
- Կարապետ (մահ. մոտ 1813)
- Խաչատուր Ա Վանեցի (1813 – 1814)
- Կարապետ (մահ. մոտ 1823)
- Հարություն (մահ. մոտ 1823)
- Հովհաննես Շատախեցի (1823 – 1843)
- Խաչատուր Մոկացի (մոտ 1844 – 1851)
- Գաբրիել Շիրոյան (1851 – 1857)
- Պետրոս Բյուլյուլ (1858 – 1864)
- Խաչատուր Բ Շիրոյան (1864 – 1895)