Հովհաննես Շատախեցի
Արտաքին տեսք
| Հովհաննես Շատախեցի | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ավազանի անունը | Հովհաննես Շատախեցի |
| Եկեղեցի | |
| Տիտղոս | Աղթամարի կաթողիկոս |
| Կառավարման սկիզբ | 1823 |
| Կառավարման ավարտ | 1843 |
| Նախորդող | Հարություն Արտոնեցի |
| Հաջորդող | Խաչատուր Մոկացի |
Հովհաննես Շատախեցի (18-րդ դար, Ծուղ, Շատախի գավառակ, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1843, Աղթամար, Գավաշի գավառակ, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն), հայ հոգևորական գործիչ, Աղթամարի կաթողիկոս (1823-1843)[1][2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Շատախեցին ծնվել է Վանի էյալեթի Շատախի գավառակի Ծուղ գյուղում։ 1823 թվականին, Հարություն Արտոնեցու սպանությունից հետո բռնի կերպով օծվել է Աղթամարի կաթողիկոս։ Կաթողիկոսությունը վարել է Կոստանդուպոլսի հայոց պատրիարքարանի հսկողության ներքո։ Սպանվել է 1843 թվականին, Աղթամարի միաբանների կողմից՝ թունավորմամբ[1][2][3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 704.
- 1 2 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1932, հատոր Գ, 3615․
- 1 2 «Գաւազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ», Ներսես Ակինյան, Վիեննա, 1920, 168-172
- 1 2 «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 65, 82․