Աղբուկ բարձր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղբուկ բարձր
Աղբուկ բարձր
Աղբուկ բարձր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Sisymbrieae
Ցեղ Ավլախոտ (Sisymbrium)
Տեսակ Աղբուկ բարձր (S. altissimum)
Միջազգային անվանում
Sisymbrium altissimum

Աղբուկ բարձր (լատ.՝ Sisymbrium altissimum), կաղամբազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր մոլախոտ։ Ունի զարգացած առանցքային արմատ՝ հաստ արմատներով, ճյուղավորվող, բայց վերձիգ ցողուն, որի բարձրությունը հասնում է մինձև 100: Ցողունն պատված է մազիկներով, ամենաստորին մասում տերևները փետրաձև են, վերին տերևները՝ հատված, գծային մասերով, երկարավուն են ստորին մասում, ատամնավոր ելուններով։ Ծաղիկն ունի մերկ բաժակաթերթ և դեղին պսակաթերթեր։

Պտուղը պատիճ է՝ 50-100 երկարությամբ, կարճ կոթունով։ Անկանոն քառանկյունու տեսք ունեն սերմերը, դեղին են կամ դեղնադարչնագույն։ Դեղնավուն են նույնպես շաքիլները՝ կանաչ եզրերով։

Սերմերը տարածվում են հասունացած բույսի գլորվելու միջոցով։ Հայաստանում են տարածված նաև աղբուկ Լյոզելի, չորակող տեսակները, որոնք աճում են ցածրադիր ու նախալեռնային շրջանների հացաբույսերի ու խոտաբույսերի ցանքերում։

Այն տարածված է Եվրոպայում ու Ասիայում, Կովկասում, Միջին Ասիայում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Ս. Կարապետյան, «Հայաստանում տարածված մոլախոտների ատլաս», «Լույս» հրատարակչություն Երևան-1980