Ավլախոտ
| Ավլախոտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
| Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
| Տրիբա | Sisymbrieae |
| Ցեղ | Ավլախոտ (Sisymbrium) L., 1753 |
Ավլախոտ (լատիներեն՝ Sisymbrium), աղբաղբուկ, աղբուղ, խոզակնճիթ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 90), Հայաստանում՝ 7 տեսակ՝ ավլախոտ դեղատու (S. officinale ), ավլախոտ բարձր (S. altissimum ), ավլախոտ երկբլթակ (S. bilobum ), ավլախոտ Լյոզելի (S. loeselii ) և այլն։ Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, հացահատիկի ցանքերում, աղբոտ վայրերում։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, նոսր մազմզուկածածկ, բարձրությունը՝ 20-70 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, նեղ գծաձև կամ լայն նըշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ վառ կամ բաց դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը պատիճ է, սերմերը՝ մանր։ Որոշ տեսակներ վնասակար կամ թունավոր են. պարունակում են գլիկոզիդներ, որոնք ճեղքվելով՝ առաջացնում են սուր հոտով և համով մանանեխայուղեր, իսկ որոշ տեսակների սերմերն օգտագործում են մանանեխի փոխարեն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլախոտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլախոտ» հոդվածին։ |
| ||||||