Աղա Պետրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղա Պետրոս
ֆր.՝ Agha Petros
Agha-petros.jpg
Ծնվել էապրիլ 1880
ԾննդավայրBaz, Turkey, Թուրքիա
Մահացել էփետրվարի 2, 1932(1932-02-02) (51 տարեկանում)
Մահվան վայրԹուլուզ
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունուսուցիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններambassador of France to the Ottoman Empire?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գրիգորի Մեծի շքանշանի կոմանդոր-ասպետ և Ակադեմիկական արմավենիների շքանշանի սպա

Աղա Պետրոս (Ի ծնե անունը՝ Պետրոս Էլիա Բազից, ապրիլ 1880, Baz, Turkey, Թուրքիա - փետրվարի 2, 1932(1932-02-02), Թուլուզ), առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների ասորական զորապետ, Անտանտի դաշնակից։

Ծնվել է ասորական քրիստոնյա ընտանիքում, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի սահմանի վրա գտնվող բազմազգ տարածաշրջանում։ Կրթությունը ստացել է Ուրմիա քաղաքի եվրոպական միսիոներական դպրոցում, վերադարձել է հայրենի գյուղ, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ։ Որոշ տվյալներով՝ ճանապարհորդել է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում՝ ճամփորդությունը շարունակելու համար զուգահեռաբար գումար աշխատելով։ Ինչպես տեղական, այնպես էլ եվրոպական շատ լեզուների տիրապետելու շնորհիվ երեսուն տարեկանում արդեն ՈՒրմիայում բարձր դիրք է գրավել։ Համարվել է Ռուսաստանի հյուպատոսարանի արտահաստիքային թարգմանը (դիվանագետ-թարգմանիչը)։

Շուտով, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից հետո ռուսական բանակի խոշոր ուժերը մտնում են հյուսիսային Պարսկաստան (բրիտանական ուժերը՝ հարավային Պարսկաստան), որպեսզի այդ ուղղությամբ կանխեն Գերմանիայի դաշնակից թուրքերի գործողությունները։ 1915 թվականին թուրքերը, դեռևս մինչ այդ էլ քրիստոնյաներին մեղադրելով Ռուսաստանին աջակցելու մեջ, ձեռնամուխ են լինում հայերի ցեղասպանությանը և ասորիների ցեղասպանությանը, ինչպես նաև հույների և եզդիների ցեղասպանությանը։ Այս պայմաններում շատ ասորիներ օսմանյան տարածքից փախչում են Ուրմիա՝ գտնվելու համար ռուսական զորքերի հովանու ներքո։

Ուրմիայում ասորական պատրիարք Մար-Շիմուն XIX Բենիամինին և Աղա Պետրոսին (այդ ժամանակ նրանց միջև հարաբերությունները լարված էին) հաջողվում է ասորական զորք ձևավորել և ապահովել վերջինիս զենքով, որը ստացել էին ռուսներից։ Այդ զորքի գլուխ կանգնած Աղա Պետրոսը մի շարք հաղթանակներ է տանում թուրքերի դեմ, բացի դա ստիպված է լինում մարտնչել նաև տեղի քրդերի, մասնավորապես առաջնորդ Սիմկոյի դեմ, քանի որ քրդերը մասնակցում էին քրիստոնյաների ջարդին և բավականին վատ հարաբերություններ ունեին և նրանց, և ռուսական ռազմական վարչակազմի հետ։ Իր հերթին՝ տեղացի պարսկական շիա բնակչությունը առժամանակ լոյալ դիրք էր գրավել։

Ռուսաստանում փետրվարյան, ապա նաև՝ հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսական բանակի մարտունակությունը և մատակարարման որակը կտրուկ նվազեց, շիա և քուրդ բնակչության դեմ տարերային կոտորածներ սկսվեցին։ Միևնույն ժամանակ, ձևականորեն շահի ծառայության ներքո գտնվող Պարսկական կազակական դիվիզիան, բաղկացած ռուս սպաներից և պարսիկ-«կազակներից», որոշեց պահպանել շահական կառավարության հանդեպ հավատարմությունը՝ թերահավատ վերաբերմունք ունենալով քրիստոնյաների հանդեպ։ Պատրիարք Մար-Շիմունը, բանակցելով Սիմկոյի հետ, սպանվեց վերջինիս կողմից։ Այս պայմաններում Աղա Պետրոսի գլխավորությամբ ասորիները, նրանց հետ՝ որոշ հայեր, ձեռնամուխ եղան իրենց ընտանիքների հետ միասին բարձրանալու բրիտանացիների կողմից զավթված Իրաքի դժվարամատչելի լեռները, որտեղ էլ հիմնավորվեցին։

Պատերազմի ավարտից հետո Աղա Պետրոսը, որպես ասորի ազգի ներկայացուցիչ, մասնակցել է միջազգային մի շարք կոնֆերանսների, մասնավորապես՝ Լոզանի կոնֆերանսին, բայց ասորիների համար ինքնավարություն ձեռք բերել նրան չի հաջողվել։

Կյանքի մնացած մասը Աղա Պետրոսը ապրել է Լանգեդոկում, Թուլուզի արվարձանում, ուր և մահացել է։

Ամուսնացած էր, կնոջ անունը՝ Զարիֆա, ուներ որդիներ։ Արժանացել է դաշնակից երկրների մի շարք պետական պարգևների, այդ թվում՝ ռուսական։ Աղա Պետրոսի պարգևների հստակ ցանկը ժամանակակից հետազոտողների շրջանում վիճահարույց է։ Նա բավականին սերտորեն շփվել է ապագայում հայտնի ռուս գրականագետ Վիկտոր Շկլովսկու հետ, երբ վերջինս Պարսկաստանում գտնվող ռուսական զորքերում Ժամանակավոր Կառավարության ներկայացուցիչն էր։ Այդ մասին հիշատակված է Շկլովսկու « Սենտիմենտալ ճանապարհորդություն» հուշերում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]