Մարո Զուրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղավնի Զուրաբյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարո Զուրաբյան
Ծնվել է1886
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1954
Մասնագիտությունարձակագիր
ԿուսակցությունԽՄԿԿ
Մարո Զուրաբյան Վիքիդարանում

Մարո (Աղավնի) Զուրաբյան (1886, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1954), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։ Հանդես է եկել նաև Մարո գրական անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարս քաղաքում։ Գիտելիքներ ձեռք է բերել ինքնակրթությամբ։ 1905 թվականին տեղափոխվել է Բաքու։ Աշխատել է նավթագործների շրջանում։ Նրա գրական առաջին գործերը տպագրվել են Հակոբ Հակոբյանի նախաձեռնությամբ հրատարակվող «Կարմիր մեխակներ» (1914) ալմանախում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղափոխվել է Թիֆլիս, գործուն մասնակցություն ունեցել Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի աշխատանքներին։ Մահացել է 1954 թվականին[1]։

Մ. Զուրաբյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապրանքը, Թիֆլիս, «Զակկնիգա», 1929, 36 էջ։
  • Թափառաշրջիկ կինը (պատմվածք), Թիֆլիս, «Պրոլետար» թերթի հրատարակություն, 1929, 50 էջ։
  • Նաստյան (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1929։
  • Դեպի բարձրացող ալիքը (վեպ), հատոր 1, Երևան, Պետհրատ, 1936, 402 էջ։
  • Դեպի բարձրացող ալիքը (վեպ), հատոր 2, Երևան, Պետհրատ, 1936, 250 էջ։
  • Բարձրացող ալիքը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 491 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 178.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո Զուրաբյան» հոդվածին։