Jump to content

Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին
շվեդ.՝ En duva satt på en gren och funderade på tillvaron[1]
Երկիր Շվեդիա[1]
 Նորվեգիա[1]
 Ֆրանսիա
 Գերմանիա
Ժանրկինոկատակերգություն[2][3] և դրամա[2][3]
Թվական2014, հունվարի 1, 2015[1][4] և մարտի 19, 2015[5][6]
Լեզուշվեդերեն
ՌեժիսորՌոյ Անդերսոն[1][2][7][…]
ՊրոդյուսերՖիլիպ Բոբեր[8] և Պերնիլա Սանդստրոմ[8]
Սցենարի հեղինակՌոյ Անդերսոն[1]
ԴերակատարներՀոլգեր Անդերսոն[9][3], Նիլս Ուեսթբլոմ[9][3], Շառլոտա Լարսոն[9], Վիկտոր Գիլենբերգ[9][3], Lotti Törnros?[9][3], Jonas Gerholm?[9][3], Օլա Ստենսոն[9][3], Օսկար Սալոմոնսոն[9] և Roger Olsen Likvern?[9]
Տևողություն101 րոպե
ՆախորդYou, the Living?
Պաշտոնական կայքէջ

Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին (շվեդ.՝ En duva satt på en gren och funderade på tillvaron), Ռոյ Անդերսոնի սև կատակերգությունը, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի բարձրագույն` «Ոսկե առյուծ» մրցանակի։ Ֆիլմը եռագրության եզրափակիչ մասն է, որի մեջ մտնում են նաև «Երգեր երկրորդ հարկից» և «Դո՛ւ, ապրող» ֆիլմերը։

Ֆիլմի անվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորն ի նկատի ունի Պիտեր Բրեյգել Ավագի հայտնի Որսորդները ձյան վրա կտավը, որտեղ կարելի է տեսնել ծառի ճյուղին նստած թռչունների, որոնք ասես զննում են ողջ տեսարանը[10]։ «Թռչունը,-մտորում է Անդերսոնը,-ապշած է նրանից, որ ծառի տակ նստած որսորդները չեն տեսնում քաոսը, որն անկասելիորեն մոտենում է»[11]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները բաղկացած են 39 տրագիկոմիկ սքետչերից և տեղի են ունենում արևմտաեվրոպական անորոշ մի երկրում, ենթադրաբար, Շվեդիայում։ Հերոսները փոխարինում են միմյանց. սյուժեի հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած է տարօրինակ մի զույգի վրա, որոնցից մեկն արտաքինից ինչ-որ չափով զոմբի հիշեցնող անպետք սպասք վաճառող է, մյուսը` նրա` մտավոր հետամնաց ընկերը։ Ֆիլմում տիրում է համատարած հարաբերականապաշտություն. ըստ հայտնի կինոքննադատ Վալերի Կիչինի`

Մանրանկարները հավատարիմ են միասնական ոճին ու կանգնած ռիթմին, սակայն հեշտորեն անցնում են ժամանակի միջով մեկ դեպի այժմ սառած հերոսների բուռն երիտասարդություն, մեկ` Կառլ XII-ի ժամանակաշրջան, որը միանգամից ձիով ճանապարհի պանդոկ է մտել և այնտեղ աչք է դրել սիրունատես ռուս բարմենի վրա` Պոլտավայի անկումից անմիջապես առաջ[12]։

Ֆիլմի հիմնական բաղկացուցիչ դրվագները նկարահանվել են մինիմալիստական ոգով, թատերական ձևով` չշարժվող տեսախցիկի օգնությամբ. միզանսցենները համահունչ են Էդվարդ Հոփփերի կտավներին։

Ֆիլմում առկա են ռեմինիսցենցիաներ Սերվանտեսի «Դոն Կիխոտից» և Դոստոևսկու «Ոճիր և պատիժից»։ Ֆիլմի պոետիկան նման է Սեմյուել Բեքեթի աբսուրդի թատրոնին[13].

Պարգևներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014` Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ (Ռոյ Անդերսոն)
  • 2015` Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ` լավագույն եվրոպական կատակերգություն անվանակարգում, ինչպես նաև` առաջադրում չորս անվանակարգերում` լավագույն եվրոպական ֆիլմ, լավագույն եվրոպացի ռեժիսոր, լավագույն եվրոպացի սցենարիստ, հանդիսատեսի համակրանք մրցանակ
  • 2015` «Ոսկե բզեզ» մրցանակ` լավագույն նկարիչ-դեկորատոր անվանակարգում, ինչպես նաև` չորս առաջադրում` լավագույ ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն մոնտաժ, լավագույն գրիմ
  • 2015` առաջադրում Գհոտեբորրգյան կինոփառատոնի լավագույն շվեդական ֆիլմ անվանակարգում
  • 2015` մասնակցություն Սիդնեյի կինոփառատոնի մրցութային ծրագրին
  • 2015` «Սպուտնիկ» մրցանակի առաջադրում` լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում
  • 2016` առաջադրում «Անկախ ոգի» մրցանակին` լավագույն միջազհային ֆիլմ անվանակարգում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Eine Taube sitzt auf einem Zweig und denkt über das Leben nach (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1883180/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.metacritic.com/movie/a-pigeon-sat-on-a-branch-reflecting-on-existence
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. http://www.filmstarts.de/kritiken/204107.html
  8. 8,0 8,1 Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Internet Movie Database — 1990.
  10. «Roy Andersson — A pigeon sat on a branch reflecting on existence». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «Наталья Рощина. Предвкушения-2012. — Arthouse.ru, 12.12.2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  12. Валерий Кичин. Четверг, наступивший в среду // Российская газета, специальный проект «71 Венецианский международный кинофестиваль»
  13. La recensione di Donato Elia(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]