Աղադադաշ Ղուրբանով
Աղադադաշ Ղուրբանով ադրբ.՝ Ağadadaş Qurbanov | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1911 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 22, 1965 (54 տարեկան) |
Մահվան վայր | Սալյան, Ադրբեջանական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսական կայսրություն և Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Գործունեության տարիներ | 1927–1965 |
Մասնագիտացում | դերասան |
Ամուսին | Գյուլխար Հասանովա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 3482181 |
Աղադադաշ Ղուրբան օղլի Ղուրբանով (ադրբ.՝ Ağadadaş Qurban oğlu Qurbanov, մարտի 8, 1911, Բաքու, Ռուսական կայսրություն - հունիսի 22, 1965, Սալյան, Ադրբեջանական ԽՍՀ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի խորհրդային դերասան, Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից մեկը, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1943), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)[1];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղադադաշ Ղուրբանովը ծնվել է 1911 թվականի մարտի 8-ին Բաքվում։ Նա սկսեց իր դերասանական կարիերան Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ 1927 թվականից մինչև 1952 թվականը նա նման դերեր է խաղացել որպես Մոլլա Իբրահիմ-Խալիլ (Միրզա Ախունդով), Հաջի Կենբեր (Նաջափ-բեկ Վեզիրով), Կարլ (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր), Խլեսդաքով (Նիկոլայ Գոգոլ), Բեհրամ (Աբդուլա Շահիգ) և այլն։ Աղադադաշ Ղուրբանովը 1952 թվականից մինչև իր կյանքի ավարտը աշխատել է Ազգային դրամատիկական թատրոնում։ Նա այս թատրոնում մի շարք հիշարժան դերեր է խաղացել։ Լավագույններից են՝ Միրզե Սեմենդեր, Աբու Ուբեյդ («Ալմազ», «Հրո հարսը», Ջաֆար Ջաբարլի), Շեյխ Սանան, Սայավուշ («Շեյխ Սանան», «Սայավուշ», Հուսեյն Ջավիդ), Քամիլիո («Ձմեռային հեքիաթ», Ուիլյամ Շեքսպիր), Իբրահիմ խան և Վագիֆ «(Վագիֆ», Սամեդ Վուրղուն), Շուլց («Հեռավոր ափերին», Հասան Սեյիդբեկլի), Հաջի Կարա («Հաջի Կարա», Միրզա Ախունդով), Աքիֆ («Գյանք», Միրզե Իբրահիմով) և այլն[2][3]։
1943 թվականին Աղադադաշ Ղուրբանովը արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ, իսկ 1954 թվականին `ժողովրդական արտիստի կոչմանը։ Աղադադաշ Ղուրբանովը մահացել է 1965 թվականի հունիսի 25-ին ողբերգական վթարի հետևանքով[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սաբուհի» (ֆիլմ, 1941),
- «Շամդան բեկ» (ֆիլմ, 1956),
- «Տաք արևի տակ» (ֆիլմ, 1957),
- «Մեկ աշտարակի առեղծվածը» (ֆիլմ, 1959),
- «Քերոկլի» (ֆիլմ, 1960),
- «Մեր փողոցը» (ֆիլմ, 1961),
- «Առշին մալ ալան» (ֆիլմ, 1965):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ medeniyyet.azԱղադադաշ Ղուրբանով
- ↑ Юсуфбейли Т. Г. Драматургия Шекспира на сцене азербайджанского драматического театра (1920—1933 гг.) // Известия Академии наук Азербайджанской ССР. — 1963. — С. 34.
- ↑ Աղադադաշ Ղուրբանով
- ↑ Աղադադաշ Ղուրբանով
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гурбанов Ағададаш Гурбан оғлу / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1979. — Т. III.
|