Հուսեյն Ջավիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուսեյն Ջավիդ
ադրբ.՝ Hüseyn Cavid
Hüseyn Cavid.jpg
Ծնվել էհոկտեմբերի 24, 1882(1882-10-24)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1941(1941-12-05) (59 տարեկան)
Վախճանի վայրՏայշետսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆախիջևան
Գրական անունДжавид Эфэнди և Шекспир Востока
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուադրբեջաներեն
ԱզգությունԱդրբեջանցի
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Ժանրերդրամա և ռոմանտիզմ
Signature of Huseyn Javid.svg
Huseyn Javid Վիքիպահեստում

Հուսեյն Ջավիդ (ադրբ.՝ Hüseyn Cavid, հոկտեմբերի 24, 1882(1882-10-24), Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1941(1941-12-05), Տայշետսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, գրող և դրամատուրգ; Ադրբեջանական գրականության ռոմանտիզմ ժանրի գլխավոր ներկայացուցիչ Հուսեյն Ջավիդը ազգային ռոմանտիկ բանաստեղծության և ողբերգության ժանրի հիմնադիրն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյն Ջավիդի արձանը Բաքվում: Քանդակագործ. Օմար Էլդարով, 1996

Հուսեյն Ջավիդը ծնվել է 1882 թվականին Նախիջևանի Քենգերլիի շրջանի Շահթախտի գյուղում։ Նա ստացել է իր առաջին կրթությունը Նախիջևանի կրոնական դպրոցում։ Նա իր միջնակարգ կրթությունը ստացել է Մ․ Թ․ Սիդկիի «Դպրոց-կրթություն» կոչվող նոր դպրոցում(1894-1898)։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության բաժինը (1909)։ Աշխատել է որպես ուսուցիչ Նախիջևանում, այնուհետև `Գանձակում և Թբիլիսիյում, իսկ 1915 թվականից` Բաքվում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյն Ջավիդի ստեղծագործությունը տևել է ավելի քան 30-տարի։ Նա հարստացրել է Ադրբեջանական գրականությունը և ժանրով, և իմաստությամբ։ Նրա «Անա (Նայր)», «Շեյխ Սանան» և «Իբլիս» ստեղծագործություններով Ադրբեջանական գրականության մեջ դրվել է ողբերգական ժանրի հիմքը։ Դրամատուրգի ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ են գրավում «Փեյղամբար», «Թոփալ Թեյմուր», «Քնյազ», «Սայավուշ», «Խայյամ», «Իբլիսին ինթիկամը (Իբլիսի վրեժը)» պիեսները և «Ազեր» պոեման։ Ադրբեջանական ժողովրդին շատ սիրող դրամատուրգը երկար տարիներ խորհրդային կարավարության կողմից իրականացվող բռնադատողական քաղաքականության հետ չի հաշտվել և պայքար է մղել նրանց դեմ։ Նա 1941 թվականին հալածանքի է ենթարկվել, որը իրականացված է Ստալինի ռեժիմի կողմից ու սպանվել է Իրկուտսկի մարզում։ Հեյդար Ալիևի հանձնարարությամբ նրա գերեզմանը տեղափոխվելով Նախիջևան հուղարկավորվել է այնտեղ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Азербайджанская литература
  2. Гусейн Джавид // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. «Дом-музей поэта»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-01-ին։ Վերցված է 2018-08-24 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ашнин Ф. Д., Алпатов В. М., Насилов Д. М. Репрессированная тюркология. — М.: «Восточная литература» РАН, 2002. — С. 157.
  • Джафар М. Гусейн Джавид. — Баку: Элм, 1982.