Աղաբաբյանի երկարաբեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղաբաբյանի երկարաբեղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատ
Ընտանիք Երկարաբեղիկներ
Տեսակ Աղաբաբյանի երկարաբեղիկ
Լատիներեն անվանում
Asias aghababiani


Աղաբաբյանի երկարաբեղիկ (լատին․՝ Asias aghababiani), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10,5-11,5 մմ մարմնի երկարությամբ, զուգահեռակող, նեղ, սև մարմնով, չափավոր փայլուն ծածկույթով, մուգ կարմիր, սև նախշերով, ոչ մեծ չափի բզեզ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքից` Արծվաքար կիրճից (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են ինչպես նուշի գերակայությամբ վարդազգիների, այնպես էլ գիհու ընդգրկմամբ չոր նոսրանտառներում, հանդիպում՝ հունիսի երկրորդ կեսին, հուլիսի սկզբին, թռիչքը ցերեկն է, նստում են տափաստանամորու փշերի վրա, որի բներում էլ զարգանում է թրթուրը։ Զարգացումը հավանաբար տևում է մեկ տարի[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը չափավոր բարձր է, փոփոխության միտումները` անհայտ։

Վտանգման հիմնական գործոններից են անասունների, հատկապես` այծերի չկարգավորված արածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը և տեսակի տարածման վայրերի որպես ամբարապոչերի օգտագործումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.