Ահմեդ Արսենով
Ահմեդ Արսենով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1933 |
Ծննդավայր | Urus-Martan |
Մահացել է | հունվարի 18, 2021[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մալգոբեկ, Ինգուշեթիա, Ռուսաստան[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ահմեդ Արսանով (չեչեներեն՝ Ахме́т Бауди́нович Арса́нов, հունիսի 1, 1933, Urus-Martan - հունվարի 18, 2021[1], Մալգոբեկ, Ինգուշեթիա, Ռուսաստան[1]), չեչեն պետական և քաղաքական գործիչ, Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի անտառտնտեսության փոխնախարար, Չեչենա-Ինգուշական ԽՍՀ ժամանակավոր Գերագույն խորհրդի նախագահ (1991), Չեչենա-Ինգուշական ԽՍՀ-ում ՌՍՖՍՀ նախագահի ներկայացուցիչ (1991), Ռուսաստանի ժողովրդական պատգամավոր (1990-1993)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1933 թվականի հունիսի 1-ին, Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀի Ուռուս-Մարտանովսկի շրջանում[2][3]: 1944 թվականի փետրվարի 23-ին ընտանիքի հետ տեղահանվել է Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն[2][3]: Ավարտելէ Ղազախստանի գյուղատնտեսական ինստիտուտի անտառատնտեսության ֆակուլտետը[2][3]:
Աշխատել է որպես Չեչենա-Ինգուշիայում գտնվող Ուրուս-Մարթանի անտառտնտեսության ձեռնարկության տնօրեն, Չեչենա-Ինգուշական հանրապետության անտառտնտեսության փոխնախարար և գլխավոր անտառապահ[2][3]:
1991 թվականի հոկտեմբերի 24-ին, քաղաքական իրավիճակի սրման պատճառով[2] նշանակվել է Չեչենա-Ինգուշիայում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ[4]։ Նույն թվականի նոյեմբերին նա ուղերձ է հղել նախագահին` պահանջելով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնել կարգուկանոնը վերականգնելու համար[2]։ Նախ նշանակվել է Չեչենա-Ինգուշական ԽՍՀ-ի ժամանակավոր Գերագույն խորհրդի նախագահ[5], իսկ 1991 թվականի նոյեմբերի 7-ին` Բորիս Ելցինը հայտարարել է արտակարգ դրություն և Արսանովին նշանակել Չեչեն-Ինգուշական ԽՍՀ ժամանակավոր վարչության պետ[6]։ Բայց զինված բախման վտանգի պատճառով[2] Ռուսաստանի Գերագույն խորհուրդը հրաժարվել է հաստատել այս հրամանագիրը և կոչ է արել խնդրին խաղաղ լուծում տալ[7]։ Դրան ի պատասխան Արսանովը փաստացի հրաժարական է տվել ՌՍՖՍՀ նախագահի ներկայացուցչի պաշտոնից[8]։ Նոյեմբերի 13-ին Ելցինը պաշտոնապես հեռացրել է Արսանովին պաշտոնից[9]։
1990-1993 թվականներին եղել է Ռուսաստանի ժողովրդական պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի անդամ, էկոլոգիայի և բնական պաշարների ռացիոնալ օգտագործման հանձնաժողովի անդամ, «Ռուսաստանի կոմունիստներ», «Ինքնիշխանություն և հավասարություն» խմբակցությունների անդամ[2][3]:
Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա հանրապետությունում առաջինն է արժանացել «Չեչենա-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պատվավոր անտառապահ» կոչմանը։ Ունի մի շարք շքանշաններ և մեդալներ[2][3]:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի կրոնական գործիչ Դենիս Արսանովի ժառանգներից է[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://malgobek.ru/2021/01/19/soboleznovanija-glavy-g-malgobek-rodnym-i-blizkim-po-povodu-smerti-ahmeda-bagaudinovicha-arsanova/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 'Арсанов Ахмет Баудинович
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ББЭ, 2009
- ↑ Ельцин Б. Н. (1991-10-24)։ «Указ Президента РСФСР от 24.10.1991 №153 «О представителе президента РСФСР в Чечено-Ингушской республике»»։ giod.consultant.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է 2018-05-03
- ↑ 5,0 5,1 partner
- ↑ Ельцин Б. Н. (1991-1107)։ «Указ Президента РСФСР от 07.11.1991 №178 «О введении чрезвычайного положения в Чечено-Ингушской Республике»»։ yeltsin.ru։ Վերցված է 2018-10-18
- ↑ Хасбулатов Р. И. (1991-11-11)։ «Постановление Верховного Совета РСФСР «Об Указе Президента РСФСР от 7 ноября 1991 г. „О введении чрезвычайного положения в Чечено-Ингушской Республике“»»։ docs.cntd.ru։ Վերցված է 2018-05-03
- ↑ АРСАНОВ Ахмет Баудинович, Бывший представитель президента РСФСР в Чечено-Ингушской Республике
- ↑ Ельцин Б. Н. (1991-11-13)։ «Указ Президента РСФСР от 13.11.1991 №200 «Об освобождении А. В. Арсанова от должности представителя Президента РСФСР в Чечено-Ингушской Республике»»։ giod.consultant.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է 2018-05-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Арсанов, Ахмет Баудинович // Большая биографическая энциклопедия. — 2009.
- «Арсанов Ахмет Баудинович»։ labyrinth.ru։ Վերցված է 2018-05-03
- «Арсанов Ахмет Баудинович»։ biografija.ru։ Վերցված է 2018-05-03
- «Шейхи Дени и Бахӏаудин Арсановы»։ right-partner.ru։ Վերցված է 2018-05-03