Չեչենների և ինգուշների տեղահանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչենների և ինգուշների տեղահանման ուղղությունները

Չեչենների և ինգուշների տեղահանում, հայտնի է նաև որպես Աարդախ (ռուս.՝ Операция «Чечевица», «Ոսպ» գործողություն, չեչեներեն՝ До́хадар, Ардахар, Махках дахар[1][2][3][4], «վտարում, ոչնչացում»), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի փետրվարի 23-ին խորհրդային իշխանությունների իրականացրած Հյուսիսային Կովկասից չեչեն և ինգուշ ժողովուրդների զանգվածային բռնի տեղահանում Կենտրոնկան Ասիա։ Չեչնիայում 1940-1944 թվականների ապստամբությանը նախորդող տեղահանումը իրականացվել է ՆԳԺԿ ղեկավար Լավրենտի Բերիայի հրամանով՝ ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի հաստատումից հետո, մաս հանդիսանալով բռնի տեղահանման և բնակչության տեղափոխման խորհրդային ծրագրերի, որոնց 1930-1950-ականների ընթացքում ենթարկվել են Խորհրդային Միության միլիոնավոր մարդիկ։

Տեղահանումը պատրաստված էր առնվազն 1943 թվականի հոկտեմբերից։ Գործողությանը մասնակցել է ԽՍՀՄ տարբեր տարածքներից 19 000 սպաներ և ՆԳԺԿ 100 000 զինվորներ։ Տեղահանվել են չեչեն և ինգուշ ժողովուրդներն ամբողջությամբ և կազմալուծվել է Չեչենա-Ինգուշական խորհրդային սոցիալիստական ինքնավար հանրապետությունը։ Զանգվածային արտաքսումը հեռու գնացող և աղետալի ժողովրդագրական հետևանքներ է ունեցել․ տեղահանված 496 000 չեչեններից և ինգուշներից առնվազն մեկ քառորդ մասը զոհվել է։ Ընդհանուր առմամբ, արխիվային տվյալները ցույց են տալիս, որ հարյուր հազարից ավել մարդիկ մահացել են շուրջկալության և անմիջապես տեղափոխման, Ղազախական և Ղրղզական ԽՍՀ-ում իրենց կյանքի առաջին տարիների ժամանակ, ինչպես նաև ՌԽՖՍՀ-ում, որտեղ շատերը պահվում էին աշխատանքային ճամբարներում։ Այդ գործընթացի ողջ ընթացքում տեղահանվածները գտնվում էին ՆԳԺԿ ծառայողների վարչական վերահսկողության տակ։

Չեչեններին և ինգուշներին թույլ է տրվել վերադառնալ իրենց հայրենիք 1957 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Къам дохорх лаьцна дийцар берашна а дихкинера Нохчийчохь»։ Маршо Радио (չեչեներեն)։ 2014-02-24։ Վերցված է 2021-01-21 
  2. «Нохчийчохь долу хьал гайтаран куьзга ду Кутаев Руслан лаьцна латтор»։ Маршо Радио (չեչեներեն)։ 2014-07-02։ Վերցված է 2021-01-21 
  3. ««Хьахон мел дихки а, дазло и къематде»»։ Маршо Радио (չեչեներեն)։ 2016-02-23։ Վերցված է 2021-01-21 
  4. Хь. Даудова (2020-02-25)։ ««Хуьлуш лаьтташехь бакъхила йиш яц аьлла хетара…»»։ Даймохк (չեչեներեն)։ Վերցված է 2021-01-21