Ահմեդիե մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահմեդիե մզկիթ
Տեսակմզկիթ և կառույց
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ և Սկյուտար
Ճարտարապետություն
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Կոորդինատներ: 41°0′53.64000009999″ հս․ լ. 28°56′48.1200001″ ավ. ե. / 41.0149000000277724° հս․. լ. 28.946700000028° ավ. ե. / 41.0149000000277724; 28.946700000028

Ահմեդիե մզկիթ (թուրք.՝ Ahmediye Camii) հայտնի է նաև որպես Քեֆչե Դեդե մզկիթ (թուրք.՝ Kefçe Dede Camii), գործող մզկիթ Ստամբուլի Յուսքյուդար շրջանի Ահմեդիե թաղամասում։ Գտնվում է քաղաքի ասիական հատվածում։

Մզկիթը կառուցվել է ճարտարապետ Մեհմեդ Թահիր աղայի կողմից՝ օսմանյան ճարտարապետական ոճով։ Կառուցումը սկսվել է 1721 թվականին և տևել մոտ մեկ տարի։ Մզկիթը երկու անգամ վերանորոգվել է (1861 և 1885 թվականներին) և ամբողջությամբ վերականգնվել 1965 թվականին։

Սկզբնական շրջանում մզկիթը հանդիսացել է որպես մեկ կառույց։ Ավելի ուշ մզկիթի մոտ կառուցվել է գերեզմանատուն և կանգնեցվել լրացուցիչ շինություններ՝ իմարեթ, շատրվան, մեքթեբ, մեդրեսե և գրադարան։ Մինչ 2008 թվականը թաղամասը, որտեղ գտնվում էր մզկիթը, կոչվել է «Քեֆչե Դեդե»։ Այստեղից էլ ի հայտ է եկել մզկիթի երկրորդ անվանումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]