Ահմադ Մուհամմադ Հասան-փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմադ Մուհամմադ Հասան-փաշա
արաբ․՝ أحمد حسنين باشا‎‎
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1889(1889-10-31)[1]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս կամ Բուլաք[1]
Մահացել էփետրվարի 19, 1946(1946-02-19)[1] (56 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն[1]
ԿրթությունԲալիոլ քոլեջ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, լուսանկարիչ, սուսերամարտիկ, քաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններԵգիպտոսի վարչապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական աշխարհագրական ընկերություն
 Ahmed Hassanein Վիքիպահեստում

Ահմադ Մուհամմադ Հասան-փաշա (արաբ․՝ د حسنين باشا‎‎, հոկտեմբերի 31, 1889(1889-10-31)[1], Կահիրե, Եգիպտոս և Բուլաք[1] - փետրվարի 19, 1946(1946-02-19)[1], Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսի քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, ճանապարհորդ, Աֆրիկայի հետազոտող, մարզիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազնվական ընտանիքում։ Ալ-Ազհարի համալսարանի պրոֆեսորի որդի է, Եգիպտական նավատորմի վերջին ծովակալ Ահմադ փաշա Մաժար Հասանեյնի թոռը։ Կրթություն է ստացել Կահիրեում, այնուհետև մինչև 1914 թվականը իրավունք է սովորել Օքսֆորդի Բալլիոլ քոլեջում։

1920 թվականից աշխատել է որպես ներքին գործերի նախարարության աշխատակից, 1924 թվականին գործուղվել է Իտալիայի հետ բանակցություններ վարելու՝ արևմտյան սահմանը ճշտելու համար։ Այնուհետև, 1924 թվականին նշանակվել է թագավոր Ահմադ Ֆուադ I-ի քարտուղար, նրան հանձնարարվել է ուղեկցել թագաժառանգ Ֆարուկին 1935 թվականի հոկտեմբերին Լոնդոնում սովորելու իր ուղևորության ընթացքում։ Ավելի ուշ՝ 1940 թվականին, եղել է դիվանի ղեկավար և Ֆարուկի I-ի սենեկապետ։

Ճանապարհորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Карта экспедиции Хассанейна, составленная по его точными измерениями в знаменитой иллюстрированной статье 1924 года

1920 թվականին որպես հետազոտող մասնակցել է անգլիացի Ռոզիտա Ֆորբսի գիտարշավին Լիբիական անապատում։ Ճանապարհորդների քարավանը Բենգազիից հարավ է անցել մոտ 1000 կիլոմետր և մտել խորհրդավոր կենտրոն, որը վեց օազիսներից բաղկացած խումբ է եղել։ Միջերկրական ծովի ափ արշավախումբը վերադարձել է նոր ճանապարհով՝ Կալանշոյի անապատով և Ջագբուբ օազիսով՝ չուսումնասիրված տեղանքով անցնելով ավելի քան 600 կիլոմետր։

1922 թվականի դեկտեմբերին Հասանեյնը սկսեց նոր գիտական արշավ։ Ճամփորդելիս գրի է առել ուղենիշները և չափումներ կատարել, լուսանկարել, օրագիր գրել և շփվել տեղի բնակիչների հետ՝ նրանց ավանդույթների, վայրերի և բնական երևույթների մասին ավելին իմանալու համար։ Նրա արշավախմբի գագաթնակետը դարձել է ջրի անհայտ աղբյուրների հայտնաբերումը, որոնք նոր ուղիներ են բացել Սահարայից մինչև Սուդանական Աֆրիկա։

1923 թվականին ինքնուրույն ճանապարհորդություն է կատարել դեպի Լիբիայի Կուֆրա օազիս, հատել է սենուսիտների պաշտպանած տարածաշրջանը։ Անջուր անապատի ավազների միջով հետագա ճանապարհը դեպի հարավ եղել է շատ ծանր, ավելի քան 400 կմ ճանապարհին հանդիպել է ընդամենը մեկ ջրհոր։ Հունիսի սկզբին, անցնելով ավելի քան 2 հազար կմ և կատարելով Լիբիական անապատի միջօրեականային հատումը, Հասանեյնը հասել է Դարֆուրի առաջին բնակավայրին, որը մոտ է 16° հ․ լ․: Այնտեղից նա շրջվել է դեպի հարավ-արևելք, դուրս եկել քարավանային ճանապարհի վրա և դրանով հասել Նեղոսին։ Հասսանեյնի նկարահանումը կարևոր լրացում է այն նյութերի համար, որոնք թույլ են տվել վերացնել Աֆրիկյան մայրցամաքի քարտեզի վրա վերջին նշանակալի «սպիտակ բծերից» մեկը։

Իր ճանապարհորդությունների մասին գրել է գիրք և հուշագրություն։

Արժանացել է Բեյի կոչման ու տիտղոսի։ Թագավորական աշխարհագրական ընկերության անդամ է։ 1924 թվականին պարգևատրվել է Թագավորական աշխարհագրական ընկերության ոսկե մեդալով[3]։

Որպես մարզիկ՝ զբաղվել է ճկասուսերամարտով և սուսերամարտով։ 1920 թվական և 1924 թվականիններին մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին (սուսերամարտ)[4]։

Մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1946 թվականի փետրվարի 19-ին[5]։ Թաղված է իր փեսայի՝ ճարտարապետ Հասան Ֆաթհիի նախագծած գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  2. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  3. «List of Past Gold Medal Winners» (PDF). Royal Geographical Society. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Ahmed Mohamed Hassanein Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  5. Montgomery-Massingberd, Hugh, ed. (1980). «The Royal House of Egypt». Burke's Royal Families of the World (snippet view). Vol. Volume II: Africa & the Middle East. London: Burke's Peerage. էջ 36. ISBN 978-0-85011-029-6. OCLC 18496936. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Մուհամմադ Հասան-փաշա» հոդվածին։