Ակտ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ակտ
The Act Logo1.png
Ժանրtrue crime?, դրամա և անթոլոգիա սերիալ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էմարտի 20, 2019-ից
ՀեռուստաալիքHulu
Պաշտոնական կայքէջ

«Ակտ» (անգլ.՝ The Act, թարգմանության տարբերակներ՝ «Ձևացում»[2], «Օրենք»[3], «Գործողություն»[4], «Խաղ»[5], «Կերպար»), ամերիկյան քրեական մինի սերիալ՝ բաղկացած ութ սերիայից, որոնք հիմնված են իրական իրադարձությունների վրա[6]։ Սերիալի ստեղծողներից և գործադիր պրոդյուսերներից մեկը Նիկ Անտոսկան է[7]։ Պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 20-ին «Hulu» հեռուստաալիքով[8]։ Գլխավոր դերակատարներն են Փաթրիշա Արքեթը, Ջոյ Լին Քինգը, Աննասոֆիա Ռոբը, Քլոե Սևինին և Քելամ Ուորթին[9][10][11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը նկարահանված է Ջիփսի Բլանչարդի իրական պատմության հիման վրա, որը հիվանդության պատճառով գամված էր անվասայլակին։ Հասունացման շրջանում աղջկա ու իր չափազանց զգուշավոր մոր՝ Դի Դիի հարաբերությունները սկսում են սրանալ։ Նա սկսում է ընդդիմանալ մորը, որն ավելի է խստանում, դառնում անտանելի զգուշավոր, ֆիզիկական բռնություն գործածող։ Նրանց հարաբերությունները վերածվում են մղձավանջի, երբ Ջիփսին մի շարք գաղտնիքներ է բացահայտում։ Պարզվում է՝ Ջիփսին երբեք էլ հիվանդ չի եղել, նրա մայրը հորինել է այդ ամենը նրան կառավարելու համար։ Նա խաբել է բուժքույրերին, ընտանիքի ընկերներին ու իրենց շրջապատող բոլոր մարդկանց։ Այս հետաքրքիր պատմությունը հանգեցնում է Դի Դիի սպանությանը, որն իրականացնում են նրա հարազատ դուստրն ու վերջինիս ընկերը։ Դատարանում պետք է պարզվի՝ ո՞վ է ճիշտ և ո՞վ է ստում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փաթրիշա Արքեթ՝ Քլոդին «Դի Դի» Բլանչարդ։
  • Ջոյ Լին Քինգ՝ Ջիփսի Ռոուզ Բլանչարդ, Դի Դիի դուստրը, որը տառապում է տարբեր հիվանդություններից՝ սպիտակարյունությունից մինչև շաքարախտ։ Ստիպված է տեղաշարժվել անվասայլակով՝ միաժամանակ ինքնուրույթ տեղաշարժվելով։
  • Աննասոֆիա Ռոբ՝ Լեյսի, Բլանչարդների բարյացակամ երիտասարդ հարևանուհին։
  • Քլոե Սևինի՝ Մել, Լեյսիի մայրը, որը տրամադրված Դի Դիին դեմ։
  • Քելամ Ուորթի՝ Նիկ Գոջոն, ծանոթությունների կայքի օգտատեր, որը դառնում է Ջիփսիի սիրային հետաքրքրության առարկա։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիփսի Ռոուզի դերը ստացել է դերասանուհի Ջոյ Լին Քինգը, որը հատուկ նկարահանումների համար սափրել է գլուխը[12]։ Աննասոֆիա Ռոբը ստացել է Լեյսի անունով կերպարի դերը, որի նախատիպը Բլանչարդների ընտանիքի հարևան և Ջիփսիի ընկերուհի Ալիա Վուդմանսին է[13]։ Լեյսիի մոր դերը հանձնվել է Քլոե Սևինիին[14]։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Քելամ Ուորթին խաղալու է կենտրոնական դերերից մեկը[15]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների հիմնական մասն անցկացվել է 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի փետրվարը Ջորջիա նահանգում[16]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակտը» բարձր գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ «Rotten Tomatoes» կայքում սերիալը ստացել է 91 % վարկանիշ[17]։ «Metacritic» կայքում սերիալը գնահատել են 100-ից 74 միավոր՝ հիմնված 16 գրախոսության վրա[18]։

Իսկական Ջիփսի Ռոուզ Բլանչարդը զայրացած է եղել իր հանցագործության վրա հիմնված սերիալից, թեև չի կարողացել այն տեսնել բանտային կալանքի կանոնների պատճառով[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Иван Кислый (2019-03-11)։ «А теперь — апокалипсис! Свежие весенние сериалы»։ Colta.ru։ Վերցված է 2019-06-17 
  3. Дарья Касьянова (2019-03-05)։ «Вышел трейлер сериала о Джипси Бланшар, которая убила свою мать»։ Bird In Flight։ Վերցված է 2019-06-17 
  4. ««Действие». Вышел трейлер сериала с Кинг, Аркетт и Севиньи»։ Бульвар Гордона։ 2019-03-08։ Վերցված է 2019-06-17 
  5. «10 сериалов и телефильмов, которые нужно смотреть в марте»։ Esquire։ 2019-03-01։ Վերցված է 2019-06-17 
  6. Harnick Chris (March 4, 2019)։ «The Trailer for Hulu's Gypsy Blanchard Series The Act Will Leave You Shook»։ E! Online։ Վերցված է March 7, 2019 
  7. Petski Denise (May 18, 2018)։ «Hulu Orders 'The Act' True-Crime Anthology Series From Nick Antosca & Michelle Dean»։ Deadline Hollywood։ Վերցված է May 18, 2018 
  8. Schwartz Dana (December 20, 2018)։ «Patricia Arquette is an obsessed mother in true-crime anthology 'The Act': First look»։ Entertainment Weekly։ Վերցված է December 21, 2018 
  9. Andreeva Nellie (September 5, 2018)։ «Patricia Arquette To Star In Hulu True-Crime Anthology Series 'The Act'»։ Deadline Hollywood։ Վերցված է September 5, 2018 
  10. Andreeva Nellie (September 6, 2018)։ «'The Act': Joey King To Star In Hulu True-Crime Anthology Series»։ Deadline Hollywood։ Վերցված է September 6, 2018 
  11. Andreeva Nellie, Petski Denise (September 12, 2018)։ «'The Act': Chloë Sevigny & AnnaSophia Robb To Star In Hulu True-Crime Series»։ Deadline Hollywood։ Վերցված է September 12, 2018 
  12. «Actress Joey King shaves her head ... again for role as Gypsy Rose Blanchard»։ ABC 36 News։ October 9, 2018։ Վերցված է May 2, 2019 
  13. Jones Alexis (April 4, 2019)։ «What Gypsy Rose Blanchard's Stepmom Says Hulu's "The Act" Got Wrong»։ Marie Claire։ Վերցված է April 5, 2019 
  14. Herzog Kenny (May 3, 2019)։ «How The Act’s Actors Compare to Their Real-Life Counterparts»։ Vulture։ Վերցված է May 3, 2019 
  15. Pedersen Erik (October 2, 2018)։ «'The Act': Calum Worthy To Star In Hulu's True-Crime Anthology Series»։ Deadline Hollywood։ Վերցված է October 2, 2018 
  16. Rigsby G.G. (November 27, 2018)։ «Filming of Hulu true crime series may prompt ordinance»։ Savannah Morning News։ Վերցված է December 2, 2018 
  17. «The Act: Season 1»։ Rotten Tomatoes։ Վերցված է April 18, 2019 
  18. «The Act Reviews»։ Metacritic։ Վերցված է April 18, 2019 
  19. Jones Alexis (April 4, 2019)։ «Did Gypsy Rose Blanchard Make Money From 'The Act'?»։ Marie Claire։ Վերցված է April 5, 2019