Ակաա
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Ակաա | |||
| ֆիններեն՝ Akaa | |||
| |||
| 61°10′0″N 23°52′5″E / 61.16667°N 23.86806°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Պիրկանմաա | ||
| Ղեկավար | Ակի Վիտասարի | ||
| Հիմնադրված է | հունվարի 1, 2007 թ. | ||
| Մակերես | 293,26 կմ² | ||
| ԲԾՄ | 82±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] | ||
| Բնակչություն | ▲16 429 մարդ (դեկտեմբերի 31, 2025)[3] | ||
| Խտություն | 58,57 մարդ/կմ² | ||
| Պաշտոնական կայք | akaa.fi(ֆին.)(անգլ.) | ||
|
| |||
Ակաա (ֆիններեն՝ Akaa, շվեդ.՝ Ackas), քաղաք Ֆինլանդիայի կենտրոնական մասի հարավ-արևմուտքում, Պիրկանմաա նահանգում։ Ակաան կազմավորվել է 2007 թվականի հունվարի 1-ին, երբ Տոյալա և Վիյալա համայնքները միացվել են իրար։ 2011 թվականի հունվարի 1-ին Ակաա քաղաքին միացվել է նաև Կյուլմյակոսկ համայնքը[4]։ Ակաա քաղաքի մակերեսը կազմում է 314,38 կմ²[5]։
Ակաայից 42 կմ հեռավորության վրա գտնվում է Տամպերե քաղաքը, 130 կմ հեռավորության վրա՝ Տուրկու քաղաքը, 115 կմ հեռավորության վրա՝ Լահթի քաղաքը, իսկ 142 կմ հեռավորության վրա՝ Հելսինկի քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 17 168 մարդ[6]։ Բնակչության խտությունը կազմում է 58,57 մարդ/կմ²։ Պաշտոնական լեզուն ֆիններենն է։ Բնակչության 98,4 %-ը խոսում է ֆիններեն, 0,2 %-ը՝ շվեդերեն, 1,4 %-ը՝ այլ լեզուներով։
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յարկո Ահոլա - ռոք-երաժիշտ
- Հարրի Հոլկերի - քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի վարչապետ (1987-1991)
- Այմո Լահտի - հայտնի հրազենի կոնստրուկտոր
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոյալայի հին եկեղեցին
- Տոյալայի երկաթուղային կայարանը
- Կյուլմյակոսկի եկեղեցին
- Վիյալայի երկաթուղային կայարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024 — Statistics Finland, 2024.
- ↑ Population growth slowed down in 2025 — Statistics Finland.
- ↑ «1.1.2011 yhdistyvien kuntien uudet nimet». Kunnat.net (Finnish). Helsinki: Suomen Kuntaliitto. 2010 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Maanmittauslaitos (finnisches Vermessungsamt): Suomen pinta-alat kunnittain 1. Januar 2011.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-03-24-ին. Վերցված է 2017-08-15-ին.
- ↑ ««VÄESTÖTIETOJÄRJESTELMÄ REKISTERITILANNE 30.09.2012»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-09-30 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակաա» հոդվածին։ |
| ||||||||||||||
