Jump to content

Ալֆոնսո XI (Կաստիլիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆոնսո XI
իսպ.՝ Alfonso XI de Castilla
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1311
ԾննդավայրՍալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1]
Մահացել էմարտի 27, 1350 (38 տարեկան) կամ մարտի 26, 1350(1350-03-26)[2][3][4] (38 տարեկան)
Մահվան վայրՋիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանIglesia de San Hipólito (Córdoba)
Քաղաքացիություն Կաստիլիա և Լեոն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինConstanza Manuel?[6] և Maria of Portugal?[6]
Ծնողներհայր՝ Ferdinand IV of Castile?, մայր՝ Constance of Portugal?
Զբաղեցրած պաշտոններMonarch of Castile and Leon?
ԵրեխաներՊեդրո I (Կաստիլիայի թագավոր)[6], Henry II of Castile?[6], Fadrique Alfonso, Lord of Haro?[7], Tello de Castilla, Lord of Aguilar de Campoo?[7], Sancho Alfonso, 1st Count of Alburquerque?, Pedro de Aguilar?, Sancho Alfonso de Castilla?, Juan Alfonso de Castilla?[7], Juana Alfonso de Castilla?, Pedro Alfonso de Castilla? և Fernando Alfonso de Castilla?
Ստորագրություն
Изображение автографа
 Alfonso XI of Castile Վիքիպահեստում

Ալֆոնսո XI (օգոստոսի 13, 1311, Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1] - մարտի 27, 1350 կամ մարտի 26, 1350(1350-03-26)[2][3][4], Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն[5]), անվանում էին Վրիժառու (el Justiciero), եղել է Կաստիլիայի, Լեոնի և Գալիսիայի թագավորը։

Նա Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ IV-ի և նրա կին Կոնստանցիա Պորտուգալացու որդին է։ Իր հոր մահից հետո 1312 թվականից երկար պայքար եղավ ռեգենտության համարը, որը լուծվեց 1313 թվականին։

Ալֆոնսոն չափահաս դարձավ 1325 թվականին և սկսեց կառավարել երկիրը։ Նրա ձեռքբերումներից էր Ռիո Սալադոյի ճակատամարտում հաղթանակը գրանադացիների և մարինիդների նկատմամբ և Կաստիլիայի վերահսկողությունը Ջիբրալթարի նեղուցի նկատմամբ։

Ալֆոնսո XI-ը հարձակվում է մավրերի վրա Գրանադայի սուլթան Մուհամմադ IV-ի գլխավորությամբ։

Ծնվել է 1311 թվականի օգոստոսի 13-ին Սալամանկայում,Նա Կատիլիայի թագավոր Ֆերդինանդ IV-ի և նրա կին Կոնստանցիա Պորտուգալացու որդին է։ Նրա հայրը մահացավ, երբ նա մեկ տարեկան էր։ Նրա տատ Մարիա դե Մոլինան, նրա մայր Կոնստանցիան, պապու եղբայր, Ալֆոնսո X թագավորի որդի Խուան Կաստիլիացին և հորեղբայր Պեդրո Կասիտիլիացին, ով Թագավոր Սանչո IV-ի որդին էր, պայքարեցին ռեգենտության համար։ Թագուհի Կոնստանցիան մահացավ առաջինը 1313 թվականի նոյեմբերի 18-ին, դրան հաջորդեցին Խուանը և Պեդրոն ռազմական արշավանքի ժամանակ ընդդեմ Գրանադայի 1319 թվականին, ինչից հետո այրի թագուհի Մարիան մնաց միակ ռեգենտը մինչև իր մահը՝ 1321 թվականի հուլիսի 1-ը։

Խուանի և Պեդրոյի մահից հետո 1319 թվականին Ֆիլիպը (Սանչո IV-ի և Մարիա դե Մոլինայի որդին և Պեդրոյի եղբայրը), Խուան Մանուել (թագավորի երկրորդական հորեղբայրը և Ֆերդինանդ III-ի թոռը) և Ժուան մեկաչքանին (Խուան Կաստիլիացու ոսրդին) բաժանեցին թագավորությունը իրենց միջև ըստ ռեգենտությունների, անգամ մավրերի թալանների և ազնվականության ապստամբության ժամանակ։

Ալֆոնսոն անցավ երկրի կառավարմանը 1325 թվականից, երբ երդվեց որպես թագավոր և մեծամասնության հավանությանը արժանացավ Վալյադոլիսի Կորտեսում[8]։

Իշխանությունը իր ձեռքն առնելով՝ նա ձեռնամուխ եղավ թագավորական իշխանության հզորացմանը՝ մասնատելով իր թշնամիներին։ Նրա կառավարման վաղ շրջանն աչքի ընկավ իր հավանական թշնամիների անողոք մահապատիժներով։ Ալֆոնսոն հրամայեց սպանել իր հուրեղբայր Ժուան մեկաչքանիին Տորոյում 1326 թվականին երկու ուղեկցող ասպետների հետ Բոլոր սրբերի տոնակատարության ժամանակ[9]։

Նա ընդարձակեց երկրի տարածքները՝ կարևոր հաղթանակ տանելով Ռիո Սալադոյի ճակատամարտում ընդդեմ Մարինիդների 1340 թվականին և տիրելով Ջիբրալթարի նեղուցին, որից հետո նվաճեց Ալխեսիրասի ճակատամարտում 1344 թվականին։ Այս հակամարտություններն ավարտելով՝ նա նպատակաուղղվեց Ռեկոնկիստայի գործընթացին՝ կռվելով Գրանադայի թագավորի դեմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]