Ալրի-ձավարեղենի արտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալրի-ձավարեղենի արտադրություն, վերամշակող արդյունաբերության ճյուղ։ Մշակում է հացահատիկ և այլ հատիկեղեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում պատմական վաղ ժամանակներից պատրաստել են ալյուր և ձավարեղեն։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Հայկական մարզում (1828–40) հաշվվում էր 3400 ալրաղաց, որոնք կենտրոնացված էին գյուղերում և վերամշակում էին տեղական հացահատիկը։ Մանր ձեռնարկատիրության մեջ ալրի-ձավարեղենի արտադրությունը 1900 թվականին Երևանի նահանգում կազմել է 46%, 1913 թվականին՝ 35%։ Ընդհանուր արտադրության հզորությունը կազմել է մոտ 400000 տոննա ալյուր։ Աշխատողների թիվը՝ 1500 հոգի։ 1937 թվականին Երևանում կառուցվել է ալրաղաց կոմբինատ, որը 1988 թվականին մշակել է օրական 900 տոննա հացահատիկ և ունեցել 33000 տոննա տարողությամբ էլևատոր։ Հետագայում ալրաղաց կոմբինատներ են կառուցվել նաև Լենինականում (այժմ՝ Գյումրի), Սպիտակում, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), Բաղրամյանում։ Անկախացումից հետո Հայաստանում արտադրության այս ոլորտը նույնպես սեփականաշնորհվել է, ներկայում գործում են 60 ալրաղաց ձեռնարկություններ, որոնցից խոշոր են՝ «Ալեքս Գրիգ», «Մանանա Գրեյն», «Մանչո Գրուպ», «Թալգրիգ», «Վ Թրեյդ» ընկերությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։