Ալմեն Աբդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալմեն Աբդի
Watford v Birmingham (4).jpg
Քաղաքացիությունը Flag of Switzerland.svg Շվեյցարիա և Flag of Kosovo.svg Կոսովո
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 1986(1986-10-21)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Պրիզրեն, Կոսովո
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ

Ալմեն Աբդի (ալբ․՝ Almen Abdi, հոկտեմբերի 21, 1986(1986-10-21)[1][2][3], Պրիզրեն, Կոսովո), շվեյցարացի ֆուտբոլիստ, ծագումով Կոսովոյից, անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբի և Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմեն իր կարիերան սկսել է «Ցյուրիխ» երիտասարդական ակադեմիայում՝ Լյուսենա Ֆավրայի ղեկավարությամբ: 2004 թվականի հուլիսի 31-ին՝ 16 տարեկան հասակում, շվեյցարական սուպերլիգայում Աբդին «Թունայի» դեմ խաղում խաղացել է իր առաջին խաղը: 2005 թվականին Ալմեն իր թիմին օգնել է նվաճել Շվեյցարական գավաթը: 2006 թվականին լիարժեք պայմանագիր է կնքել «Ցյուրիխայի» հետ մինչև 2010 թվականի ամառը: 2008-2009 թվականների մրցաշրջանի արդյունքներով Աբդին դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն՝ խփելով 19 գոլ և 12 գոլային փոխանցում: 2009 թվականի նոյեմբերին Ալմենն իր ընկեր Անդրես Վասկեսի հետ մարզիչ Բերնար Շալանդի կռվից հետո դուրս արվեց ակումբից:

2010 թվականի հունվարի սկզբին ֆրանսիական «Լե Մանը», լիգայից դուրս մնալուց խուսափելու հույսով, 6 ամսով պայմանագիր է կնքել Աբդիի հետ[4][5][6]: Հունվարի 16-ին Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում «Լորյանայի» դեմ խաղում կայացել է նրա դեբյուտը Լիգայում[7]: Ֆրանսիական ակումբում Ալմեն խաղաց 13 խաղ: «Լե Մանը» լքելիս Աբդին ասել է, որ չի փոշմանում այդտեղ ունեցած փորձի համար[8]:

Ֆուտբոլը Ֆրանսիայում շատ ատլետիկ է, բայց դա միայն օգնում է ինձ արագ հարմարվել Իտալիայի առաջնությունում:

Ալմեն Աբդի

Դեռևս «Ցյուրիխում» հանդես գալու ժամանակ Ալմենով հետաքրքրված է եղել իտալական «Ուդինեզե» սկաուտական ֆուտբոլային ակումբը: Լիգա 1-ից «Լե Մանայի» դուրս մնալուց հետո Աբդին 5-ամյա պայմանագիր կնքեց իտալական խմբի հետ: Օգոստոսի 28-ին Իտալիայի Սերիա A առաջնությունում «Ջենովայի» դեմ խաղում տեղի ունեցավ առաջին խաղը: 2010/11 մրցաշրջանում Ալմենը խաղաց 19 խաղ՝ հիմնականում դուրս գալով փոխարինման ժամանակ: 2011 թվականի սեպտեմբերի 29-ին Եվրոպայի լիգայում շոտլանդական «Սելտիկի» դեմ խաղում Աբդին գոլ խփեց «զեբրերին»՝ իրացնելով տասնմեկ մետրանոց տուգանային հարված[9]:

2012 թվականի հուլիսին «Ուդինեզեն» վարձավճարով Ալմենին տվեց անգլիական «Ուոթֆորդին»: Աբդին նոր ակումբում խաղաց երեք ընկերական խաղ, որտեղ խփեց մեկ գոլ[10] և խմբին հասցնելով 2012-2013 մրցաշրջանի ավարտին[11]: 2012 թվականի օգոստոսի 18-ին Ալմենը առաջին խաղը խաղաց «Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբի դեմ, որտեղ խփեց առաջին գոլը Չեմպիոնշիպում[12], իսկ իր թիմը կարողացավ տանել կամային հաղթանակ, 3-2 հաշվով:

Աբդին «Ուոթֆորդի» կազմույմ

Հաջորդ մրցաշրջանում օգոստոսի 25-ին «Բիրմինգեն Սիթիի» դեմ խաղում Աբդին նորից գոլ խփեց և իր խմբին 2--0 հաշվով հաղթանակ բերեց[13]: Վարձավճարի ժամանակը երբ ավարտվեց «Ուոթֆորդը» գնեցին Ալմենի տրանսֆերը: 2015 թվականին նա օգնեց թիմին բարձրանալ մեկ աստիճանով: Օգոստոսի 15-ին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղոմ Աբդին առաջին ելույթը ունեցավ անգլիական Պրեմիեր լիգայում[14]: Օգոստոսի 24-ին «Ստոկ Սիթիի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Անգլիայի բարձրագույն առաջնությունում[15]:

2016 թվականի ամառը Աբդին տեղափոխվել է «Շեֆիլդ Ուենսդեյ»: Օգոստոսի 7-ին «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ իր նոր թիմում[16]:

Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 20-ի ընկերական խաղի ժամանակ Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականը Աբդին առաջին անգամ խաղացել է Շվեյցարիայի ազգային հավաքականի հետ:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Շվեյցարիա «Ցյուրիխ»

  • Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն—2005-2006 - ոսկե
  • Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն—2006-2007 - ոսկե
  • Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն—2008-2009 ոսկե
  • Շվեյցարիայի ֆուտբոլի գավաթի տիրակալ—2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://bdfa.com.ar/jugadores-60532.html (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  4. «Атакующий хавбек перебирается во Францию» 
  5. «Almen Abdi au MUC 72» (French)։ Le Mans FC։ հունվարի 3, 2010։ Վերցված է մայիսի 4, 2012 
  6. «Abdi to leave Zürich for Le Mans»։ UEFA։ դեկտեմբերի 9, 2009։ Վերցված է մայիսի 4, 2012 
  7. «Ле-Ман VS. Лорьян 0:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-01-16 
  8. «Альмен Абди»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2017-07-03 
  9. «Селтик VS. Удинезе 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-09-29 
  10. Smith Frank (հուլիսի 17, 2012)։ «Loan trio expected to remain»։ Watford Observer։ Արխիվացված օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է հուլիսի 26, 2012 
  11. "Official: Hornets delighted with a magnificent seven signings". Watford Football Club. 30 July 2012. Retrieved 30 July 2012.
  12. «Crystal Palace 2–3 Watford»։ BBC։ օգոստոսի 18, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է օգոստոսի 21, 2012 
  13. «Уотфорд VS. Бирмингем Сити 2:0»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2017-07-03 
  14. «Уотфорд VS. Вест Бромвич Альбион 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-08-15 
  15. «Сток Сити VS. Уотфорд 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-10-24 
  16. «Шеффилд Уэнсдей VS. Астон Вилла 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-08-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա: