Ալիսիա Պենալբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիսիա Պենալբա
Alicia Penalba.JPG
Ծնվել էօգոստոսի 9, 1913(1913-08-09)[1]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էնոյեմբերի 4, 1982(1982-11-04)[2][3][4][5][6][7][8][9][10][11] (69 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[12]
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
ԿրթությունԳրանդ Շոմեր ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և նկարչուհի
Ոճաբստրակցիոնիզմ
Ժանրաբստրակցիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Great Double?
Alicia Penalba Վիքիպահեստում

Ալիսիա Պենալբա (իսպ.՝ Alicia Penalba օգոստոսի 9, 1913(1913-08-09)[1], Բուենոս Այրես, Արգենտինա - նոյեմբերի 4, 1982(1982-11-04)[2][3][4][5][6][7][8][9][10][11], Փարիզ, Ֆրանսիա[12]), արգենտինացի քադակագործուհի, որը երկար տարիներ ապրել ու աշխատել է Ֆրանսիայում: Համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանի աբստրակտ արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսիա Պենալբան ծնվել է 1913 թվականին Բուենոս Այրեսի պրովինցիայի Սան Պեդրո քաղաքում: Նկարչական ձիրքը նրա մոտ ի հայտ է եկել դեռևս դպրոցական տարիներին: Սկզբնապես մտադրվել էր արվեստագետի իր կարիերան անել գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում և ուսումը շարունակելու համար դրամաշնորհ ստանալով ֆրանսիական կառավարությունից՝ 1948 թվականին եկել է Ֆրանսիա, սովորել դը լա Գրան Շոմիեր ակադեմիայի Օսիպ Ցադկինի դասարանում, ապա ուսումը շարունակել Բուենոս Այրեսում՝ գեղարվեստի արգենտինական ակադեմիայում (Academie Argentina de Bellas Artes), որտեղ բացի գեղանկարչությունից, նաև քանդակագործություն է ուսումնասիրել:

Իր կյանքի զգալի մասը Պենալբան անց է կացրել Ֆրանսիայում՝ Մոնռուժում և Փարիզում: Հենց այստեղ էլ 1950 թվականին վերջնականապես վճռել է իրեն ամբողջությամբ նվիրել քանդակագործությանը: Մասնագիտացել է ուղղահայաց օրգանական ձևեր քանդակելու մեջ՝ ներշնչվելով Էտիեն Մարտենի և Էտիեն Հաջդուի ստեղծագործություններից: Նրա աշխատանքները մաս են կազմում արվեստի մեջ ոչ ֆիգուրատիվ աբստրակտ շարժման: Պենալբան ստեղծել է զանազան չափերի ու կերպերի բազմաթիվ արձաններ ու արձանիկներ, սակայն հռչակվել է առավելապես իր մոնումենտալ կոթողներով, որոնք տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում:

Ալիսիա Պենալբայի Le Grand Double քանդակը

Առաջին անգամ նրա աշխատանքներից մի քանիսը ցուցադրվել են 1955 թվականին, Փարիզի Նոր իրականոթյան սալոնում (Salon des Réalités Nouvelles), իսկ ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզի մեկ այլ ցուցասրահում՝ Galerie du Dragon-ում:

1950-ական թվականների վերջերին դրվել են Ալիսիա Պենալբայի միջազգային ճանաչման հիմնաքարերը. 1959 թվականին նրան հրավիրել են մասնակցելու Կասսել քաղաքում անցկացված ժամանակակից արվեստի documenta 2 ցուցահանդեսին: 1964 թվականին մասնակցել է այդ նույն քաղաքում անցկացված documenta 3 ցուցահանդեսին, իսկ մինչ այդ՝ 1961 թվականին մրցանակի էր արժանացել բրազիլական Սան Պաուլուի բիենալեում: Եվ, ընդհանրապես, պետք է ասել, որ Ալիսիա Պենալբայի քանդակագործական աշխատանքները, որոնք, որպես կանոն, բնության արարումների բրոնզե աբստրակտ նմանակումներ են, ցուցադրվել են եվրոպական ու ամերիկյան հեղինակավոր բազում ցուցահանդեսներում, տեղադրվել խոշոր քաղաքների աչքի զարնող վայրերում, պատկերասրահներում, թանգարաններում, ինչպես, օրինակ, Le Grand Double-ը, որի 1962-1964 թվականների ստեղծված նմուշօրինակը տեղադրվել է Նիդերլանդների Կրյոլլեր-Մյուլլեր թանգարանում[13], իսկ 1972 թվականի հեղինակային կրկնօրինակը՝ ամերիկյան Միլուոկի քաղաքի MGIC երկնաքերի մոտ[14]։ She died in Paris in 1982.

Ալիսիա Պենալբան մահացել է 69 տարեկան հասակում՝ 1982 թվականին, Փարիզում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա (1974 թ.)
  • Արդի քանդակի Hakone միջազգային առաջին ցուցահանդեսի հատուկ մրցանակ, Նինոտաիրա, Ճապոնիա (1969 թ.)
  • Քանդակի միջազգային մրցանակ, Սան Պաուլուի վեցերորդ բիենալե, Բրազիլիա (1961 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 documenta Archive
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121285715 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Alicia Penalba
  4. 4,0 4,1 4,2 Alicia Penalba — 1960.
  5. 5,0 5,1 5,2 Swartz A. Alicia Penalba — 2005.
  6. 6,0 6,1 6,2 Athenaeum
  7. 7,0 7,1 7,2 Artnet — 1998.
  8. 8,0 8,1 8,2 Faceted Application of Subject Terminology
  9. 9,0 9,1 9,2 Encyclopædia UniversalisEncyclopædia Britannica Inc..
  10. 10,0 10,1 10,2 RKDartists
  11. 11,0 11,1 11,2 MutualArt.com — 2008.
  12. 12,0 12,1 12,2 Union List of Artist Names — 2016.
  13. «Grand double/Large double»։ Kröller-Müller Museum 
  14. Sullivan Mary Ann։ «Le Grand Double at Mortgage Guaranty Insurance Company Plaza (MGIC Plaza)» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]