Սան Պեդրո (Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սան Պեդրո (այլ կիրառումներ)
Քաղաք
Սան Պեդրո (Բուենոս Այրես)
San Pedro
Զինանշան
Escudo de San Pedro (Buenos Aires).png

Estatua Gral. San Martin.jpg
Կոորդինատներ: 33°40′46″ հվ. լ. 59°40′01″ ամ. ե. / 33.67944° հս․. լ. 59.66694° ավ. ե. / 33.67944; 59.66694
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՆահանգԲուենոս-Այրես
ՄունիցիպալիտետՍան Պեդրո
Հիմնադրված է1748 թ.
ԲԾՄ31 մ
Բնակչություն47 452 մարդ մարդ (2010)
ԱգլոմերացիաՊարտիդո դե Սան-Պեդրո
Ժամային գոտիUTC-3, ամառը UTC-2
Հեռախոսային կոդ+54 3329
Փոստային ինդեքս2930
Փոստային ինդեքսներ2930
Պաշտոնական կայքsanpedro.gov.ar
##Սան Պեդրո (Բուենոս Այրես) (Արգենտինա)
Red pog.png

Սան Պեդրո, ամբողջական անվանումը՝ Ռինսոն դե Սան Պեդրո Դավիլա դե լոս Արեսիֆես, քաղաք Արգենտինայում, Բուենոս-Այրես նահանգում։ Գետային նավահանգիստ է։ Ըստ 2010 թվականի մարդահամարի, քաղաքում ապրում է 47 հազար բնակիչ[1]։

Աշխարհագրությունն ու տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան-Պեդրո քաղաքը տեղակայված է Բուենոս-Այրես մայրաքաղաքային շրջանի հյուսիսային մասում։ Համարվում է Պարտիդո դե Սան Պեդրոյի քաղաքային ագլոմերացիայի կենտրոն, իր մեջ է ներառում նաև Ռիո Տալա, Գոբերնատոր Կաստրո, Սանտա-Լուչիա, Պուեբլո Դոյլե և Վուելտա դե Օբլիգադո բնակավայրերը։ Գտնվում է Բուենոս-Այրեսից դեպի հարավ- արևմուտք 164 կմ հեռավորության վրա և Ռոսարիո քաղաքից 141 կմ հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է Բուենոս-Այրես-Ռոսարիո արդյունաբերական տարածաշրջանում, արգենտինական ազգային № 9 ավտոմայրուղում։ Նավահանգիստը բաց է արտաքին առևտրի համար։ Հանդիսանում է նաև հանգստի և զբոսաշրջության կենտրոն, առաջին հերթին ջրային սպորտաձևերի սիրահարների համար, ովքեր հանգստյան օրերին մայրաքաղաքից այստեղ են գալիս։ Սան-Պեդրոյի արվարձանները հայտնի են այստեղ աճեցվող մրգերով, առաջին հերթին՝ նարնջով և դեղձով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան-Պեդրո քաղաքը հիմնադրվել է 1637 թվականին գեներալ-կապիտան, նահանգապետ, Սանտյագոյի շքանշանակիր Պեդրո Էստեբանա Դավիլայի հրամանով։ 1748 թվականին այստեղ սկսվում է քաղաքային շինարարություն, 1748 թվականին բացվում է Սան Պեդրո եկեղեցին, 1748 թվականին կազմավորվում է Սան-Պեդրո(օկրուգ) վարչական միավորը։ 1845 թվականի նոյեմբերի 20-ին այստեղ՝ Պարանայի ջրերում տեղի է ունենում պայքար Արգենտինայի նավատորմի և անգլո-ֆրանսիական ջոկատի միջև։ 1870-ական թվականներին Սան-Պեդրոն դառնում է իտալական ներգաղթյալների վերաբնակեցման վայր Արգենտինայում։ Քաղաքը իրավունքներ ստացել է 1907 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]