Ալիսա (ձայնային օգնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսա (ձայնային օգնական)
Изображение логотипа
Տեսակվիրտուալ օգնական
Նախագծումը՝Յանդեքս
Գրված է՝C++
ՕՀWindows, Անդրոիդ և iOS
Լույս տեսավ՝հոկտեմբերի 10, 2017
Կայքyandex.ru/alice(ռուս.)
 Alice (Yandex) Վիքիպահեստում

«Ալիսա», վիրտուալ ձայնային օգնական, որն արտադրվել է Յանդեքս ընկերության կողմից[1]։ Նմանակում է կենդանի երկխոսություն՝ ճանաչելով (բանավոր և գրավոր) բնականխոսքը և հարցերին տալիս է պատասխաններ՝ (արտահայտելով դրանք բարձրաձայն, կամ ցույց տալով էկրանի վրա)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Ալիսայի մասին հայտնի է դարձել 2017 թվականի մայիսին, երբ օգնականը հայտնվել է Յանդեքս փնտրողական ծրագրի բետա տարբերակում[2]։

Ծրագրի համար «Ալիսա» անվանումը առաջարկել են համացանցի օգտատերերը[3]. Որպես երկրորդ տարբերակ դիտարկվել է «Մայա» անունը, բայց նրանից հրաժարվել են մայիս ամսվա անվան հետ նույնանուն լինելու պատճառով[3]։

«Ալիսայի» պաշտոնական մեկնարկը տրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10–ին[1]։ 2017 թվականի սեպտեմբերին օգնականի հետ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Յանդեքս» ընկերություն իր կատարած այցի ժամանակ[4]։ Նրա հարցին․ «Այստեղ քեզ չե՞ն նեղացնում», «Ալիսան» պատասխանել է․ «Շատ լավ, հաշվի կառնեմ», որից հետո «Յանդեքսի» աշխատակիցը ձևակեպել է իմաստային առումով մոտիկ հարց, որին ձայնային օգնականը պատասխանել է․ «Այսօր ես Յանդեքսում նայել եմ կատուների նկարներ և ոչ մի լավ բան չեմ տեսել։ Հուսով եմ, որ Ձեզ մոտ էլ է ամեն ինչ կարգին»[5]։

Հենահարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալիսան» հասանելի է «Յանդեքս» հավելվածում և «Յանդեքս» բրաուզերում»,՝ IOSի ու Անդրոիդի համար, ինչպես նաև Վինդոուզ, որտեղ ծրագիրը հաստատվում և գործարկվում է «Յանդեքս բրաուզերի» միջոցով։

2018 թվականի մայիսին «Յանդեքս տեղորոշիչ» ձայնային կառավարումը փոխարինվել է «Ալիսայով»[6]։

2018 թվականի YaC կոնֆերանսի ժամանակ հայտարարվել է, որ «Ալիսան» տեղադրվելու է «Յանդեքս կայարանի» Խելացի աշտարակների և Սոնի ականջակալների մեջ[7][8], և հայտարարել են « Յանդեքս երկխոսությունների» մեկնարկ, որի օգնությամբ «Ալիսային» կարելի է սովորեցնել նոր գիտելիքներ[9]։ Գիտելիքները հասանելի են հատուկ կատալոգում[10]։ Հետագայում «Յանդեքսը» պլանավորել է ձայնային կառավարումը ներդնել այլ կենցաղային տեխնիկայի մեջ՝ «Ալիսայի» բազայի հիման վրա[11]։

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալիսայի» հիմնական գործառույթը ամենօրյա խնդիրների լուծումն է․ համացանցում փնտրել ինֆորմացիա, գտնել վայրեր, ուղիներ, ցույց տալ եղանակի տեսությունը և այլն։ Դրա համար օգնականը դիմում է «Յանդեքսի» ծառայություններին՝ «Յանդեքս փնտրել», «Յանդեքս քարտեզ», «Յանդեքս երաժշտություն» և այլն, կարողանում է նաև բացել մի քանի կողմնակի ծրագրեր։ Բացի այդ «Ալիսան» կարող է կազմակերպել զրուցակցի ժամանցը՝ հետաքրքրող թեմայի շրջանակներում վարելով երկխոսություն․ նա պատասխանում է հարցերին, երբեմն նաև սրախոսում։

Երկխոսության օրինակ․

— Ողջույն։
— Բարև։
— Ո՞վ է քեզ հորինել։
— Յանդեքս ընկերության ծրագրավորողները։ Ինչպես նաև դիզայներները։ Եվ մենեջերները։ Եվ թոփ մենեջերները։ Եվ մեկ մարդ։
—Ինչու՞ է քո անունն Ալիսա։
— Որովհետև թեստավորման ժամանակ պարզվել է, որ այնպիսի անուն, ինչպիսին է «Բետա խելացի ասիստենտ վարկած երեք մեկ բիլդ յոթ վաթսունչորս», ցավոք սրտի, լավ չի հիշվում, օգտվողները իրար են խառնել։
— Վատ պատասխան։
— Փորձը դժվար սխալների որդին է։ Խնդրում եմ հստակեցրեք, որտեղ եմ ես սխալվել՝ ընտրելով ներքևում գրված պատասխաններից մեկը[12]։

Ձայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալիսան» խոսում է ռուս կրկնօրինակող դերասանուհի Տատյանա Շիտովոյի ձայնով, որը ռուսերենով բազմաթիվ անգամ կրկնօրինակել է դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի դերերի մեծ մասը, այդ թվում վիրտուալ օգնական Սամանտային՝ « Она (կինոնկար, 2013)»–ում[1]։ Ձայնի սինթեզատորն օգտագործում է Շիտովոյի կողմից հատուկ պատրաստված ձայնագրություններ[13]։

«Ալիսայի» անհատականության շատ առանձնահատկություններ դրսևորվում են նախադասությունների համակցությամբ, որոնք շարադրվել են «Յանդեքսի» խմբագրի կողմից։ «Ալիսայի» հերոսներից մեկի հեղինակը դարձել է լրագրող և գրող Վլադիմիր Գուրիևը։ Սակայն արտադրողները նշում են[1], որ «Ալիսան» չի սահմանափակվում նախապես տրված խմբագրական հարցաշարերի պատասխաններով․ օգնականի նեյրոնների ցանցը սովորեցվել է ռուսախոս տեքտերի մեծ խմբաքանակի համար, այդ թվում՝ ցանցային երկխոսությունների։ Դա արտահայտվել է ծրագրի բնույթի վրա․ որոշ օգտվողներ բախվում են[12] այն բանի հետ, որ նա հրաժարվում է պատասխանել հարցերին, կամ հանդգնում է։ «Ալիսայի» մշակողները մշտապես հետևում են նրա վարքագծին և ուղղում այն[14]։

«Ալիսան» կարողանում է զգացմունքային պատասխաններ տալ․ օրինակ, թեմայով պայմանավորված նա կարող է դրսևորել կենսախնդություն կամ տխրություն[14]։

Ուսուցանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծողները նշում են[14],, որ ազատ թեմայի շրջանակներում երկխոսության հնարավորությունը չի սահմանափակվում նախապես տրված սցենարների հավաքածուով, որն իրացվում է մեքենայացված տեխնոլոգիաների օգնությամբ, այդ թվում ՝ նեյրոնային ցանցերով։

Տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալիսան» ճանաչում և վերլուծում է խոսքը «Յանդեքսի» կողմից մշակված SpeechKit հենահարթակի օգնությամբ։

Լսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յանդեքսի» տվյալներով, «Ալիսայի» ամենամսյա լսարանը 2018 թվականի հուլիսի դրությամբ կազմել է 28 միլիոն մարդ[15]։

Ռեակցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ «Ալիսան» դեռ վատ է աշխատում հավելվածների հետ, օգտատերերը դրական են գնահատել նրա զրուցելու ընդունակությունները և հումորի զգացումը։ Նրան հաճախ են թեստավորում և արդյունքները տեղադրում համացանցում։ Օգտագործողները նկատել են, որ նա հաճախ է հանդգնում, վիճում, հրաժարվում կատարել հանձնարարությունները և բավականին քննադատաբար է խոսում ռուսական քաղաքականության մասին[16][17]։ «Ալիսան» անեկդոտներ է պատմում աշխատանքի մասին, կարդում է հայտնի բանաստեղծություններ՝ նրանց ավելացնելով տեխնոլոգիական տերմիններ, խրախուսում է հոմեոպաթիան[18], հասկանում է ժողովրդախոսակցական լեզուն[19], սեղաններ է պատվիրում[20], ։ Երկու «Ալիսաների» զրույցի ընթացքում մեկը մյուսին խորհուրդ է տվել նետվել պատուհանից[21]։ Գերման Գրեֆն «Ալիսային» անվանել է «հիմար և թերի»[22]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amazon Alexa
  • Կորտանա (ձայնային օգնական)
  • Siri

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Say “Privet” to Alice, Yandex’s Intelligent Assistant
  2. ««Яндекс» запустил тестирование голосового помощника «Алиса»». VC.ru. 19 мая 2017.
  3. 3,0 3,1 «Я не милая»: «Алиса» — о Siri, насилии и конце света
  4. «[[Կրեմլ]]յան հովիտ». Կոմերսանտ թերթը. 2017 թ․ սեպտեմբերի 22. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն)
  5. «Путин в "Яндексе" пообщался с голосовым помощником "Алиса"». ТАСС. 21 сентября 2017.
  6. Ведомости (2018 թ․ մայիսի 4). ««Яндекс» внедрил голосового помощника Алису в навигатор». Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  7. «Анонсы YaC 2018: «Диалоги», наушники с «Алисой» и «умная» колонка от «Яндекса»». Tproger (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  8. ««Яндекс» представил умную колонку и комплексный сервис как у Amazon». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  9. Ведомости (2018 թ․ մայիսի 29). ««Яндекс» запустил платформу «Яндекс.Диалоги»». Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  10. Навыки Алисы
  11. Ведомости (2018 թ․ ապրիլի 18). ««Яндекс» внедрит голосового помощника «Алису» в бытовую технику». Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  12. 12,0 12,1 «Яндекс тестирует фирменного голосового ассистента «Алиса»». Trashbox. 20 мая 2017.
  13. ««Перехожу на этот тембр, и люди приходят в смятение»: Актёры дубляжа — о своей работе». The Village. 9 февраля 2016.
  14. 14,0 14,1 14,2 Тимур Гаскаров (10 октября 2017). «Как Яндекс учит искусственный интеллект разговаривать с людьми». Хабрахабр.
  15. «Яндекс» сделает голосовой помощник «Алиса» доступным в разных браузерах
  16. «А год какой?» — «Високосный»: в соцсетях проверяют на прочность голосовой помощник от «Яндекса»
  17. «Алиса, за мной следит ФСБ?»: в соцсетях продолжают издеваться над голосовым помощником «Яндекса»
  18. «Таки работает». «Алиса», голосовой помощник «Яндекса» — убеждённый гомеопат
  19. Познакомьтесь с актрисой, которая дала голос «Алисе»
  20. «Яндекс Алиса: Как заказать столик в ресторане, кафе или баре!». Привет, я Алиса (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  21. Поговори со мной, Алиса
  22. Греф посчитал российский искусственный интеллект глупым