Jump to content

Ալիռեզա Ֆիրուզջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալիռեզա Ֆիրուզյաից)
Ալիռեզա Ֆիրուզջա
Պետություն(ներ) Ֆրանսիա և  Իրան
Ծննդյան ամսաթիվհունիսի 18, 2003(2003-06-18) (21 տարեկան)
ԾննդավայրԲաբոլ, Մազանդարան, Իրան
Կոչումգրոսմայստեր[1]
Ներկայիս վարկանիշ2738
ՖԻԴԵ համար12573981
365chessAlireza_Firouzja
Chesstempo համար323579
ICCF համար323579
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018, Աերոֆլոտ Օպեն և Շախմատի հավակնորդների մրցաշար 2022
 Alireza Firouzja Վիքիպահեստում

Ալիռեզա Ֆիրուզջա (պարս.՝ علیرضا فیروزجاه, հունիսի 18, 2003(2003-06-18), Բաբոլ, Մազանդարան, Իրան), իրանցի շախմատիստ, 14 տարեկանում արժանացել է գրոսմայստերի կոչման։ 2021 թվականի հուլիսից ներկայացնում է Ֆրանսիան[2][3]։ 2019 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնության արծաթե մեդալակիր, Իրանի կրկնակի չեմպիոն (2016, 2019)։

Իրանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է երկու օլիմպիադայի (2016, 20Շախմատային օլիմպիադա 201818), Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը (2019), Ասիայի թիմային առաջնությանը (2016, 2018)։ 2018 թվականին դարձել է Ասիայի արագ և կայծակնային շախմատի թիմային առաջնության հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2003 թվականին Իրանի Բաբոլ քաղաքում[4]։ 2016 թվականին դարձել է Իրանի չեմպիոն[5], նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում[6]։

2018 թվականին մասնակցել է Աերոֆլոտ օփեն շախմատային փառատոնին[7][8] և լրացրել գրոսմայստերի նորմը[9]։ 2018 թվականին ստացել է ՖԻԴԵ-ի գրոսմայստերի կոչում[10]։

2019 թվականի սեպտեմբերի դրությամբ նա Իրանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է[11]։

2019 թվականի GRENKE Chess Classic մրցաշարի ժամանակ Ալիռեզան հաղթել է առաջին և երկրորդ տուրերում, երրորդ տուրում իրանցին հրաժարվել է խաղալ իսրայելցի ՖԻԴԵ-ի վարպետ Օրոն Բրոնշտեյնի հետ՝ այդպիսով զիջելով խաղը։ Դա համահունչ էր Իրանի կառավարության քաղաքականությանը, քանի որ Իրանը չի ճանաչում Իսրայել պետության գոյության իրավունքը և «պատժամիջոցներ» է ձեռնարկում իսրայելցիների դեմ մրցակցող խաղացողների համար։ Չորրորդ տուրում Ալիռեզան կրկին տանուլ է տվել, սակայն մնացած հինգ պարտտիաներում հասել է առավելության[12][13]։

2020 թվականի փետրվարին Ֆիրուզջան դարձել է «Airthings Masters» Պրահայի շախմատի միջազգային փառատոնի հաղթող[14][15]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[16][17]

Lua error in Մոդուլ:ԷլոՑանկ at line 21: attempt to index field 'qualifiers' (a nil value).


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.deutschlandfunk.de/schach-firouzja-wendet-sich-von-iran-ab.1346.de.html?dram:article_id=466789
  2. Doggers, Peter. «Iran Pressured By FIDE For Issues With Israeli Players». www.chess.com. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
  3. Cmiel, Thorsten (2018 թ․ հունիսի 12). «Im Fokus: Alireza Firouzja» (German). ChessBase. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Cmiel, Thorsten (2018 թ․ հունիսի 12). «Im Fokus: Alireza Firouzja» (German). ChessBase.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Silver, Albert (2016 թ․ հունվարի 28). «12-year-old Alireza Firouzja is Iranian Champion». ChessBase.
  6. FIDE Congress 2016, 1-14 September, Baku, Azerbaijan FIDE
  7. Staff writer(s) (2018 թ․ փետրվարի 28). «Aeroflot Open 2018 A». Chess Results.
  8. Staff writer(s) (2018 թ․ փետրվարի 28). «Aeroflot Open 2018 A: Firouzja Alireza». Chess Results.
  9. Chase, Chris (2018 թ․ մարտի 4). «Chess notes». The Boston Globe.
  10. 1st quarter Presidential Board Meeting 2018, April 6-9, Minsk, Belarus FIDE
  11. Staff writer(s) (сентябрь 2019). «Federations Ranking – Iran». FIDE.
  12. Pai, Adiya (2019 թ․ ապրիլի 20). «Grenke Open: Iranian star hands free point to Israeli». ChessBase.
  13. Schulz, André (2019 թ․ ապրիլի 23). «Daniel Fridman wins Grenke Open». ChessBase.
  14. Chess-Results Server Chess-results.com - Prague International Chess Festival - Masters
  15. Алиреза Фируджа выиграл мастерский турнир на фестивале в Праге
  16. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  17. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիռեզա Ֆիրուզջա» հոդվածին։