Ալեքսեյ Կալեդին
Ալեքսեյ Կալեդին | |
---|---|
ռուս.՝ Алексей Максимович Каледин | |
![]() | |
հոկտեմբերի 24, 1861 - փետրվարի 11, 1918 (56 տարեկան) | |
Ծննդավայր | Ուստ-Խոպյորսկայա (ստանիցա, Սերաֆիմովիչսկի շրջան), Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Նովոչերկասկ, ՌԽՖՍՀ[1] |
Գերեզման | Novocherkassk Old Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Հեծելազոր |
Կոչում | General of the Cavalry? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
Պարգևներ |
Ալեքսեյ Մաքսիմովիչ Կալեդին (ռուս.՝ Алексе́й Макси́мович Каледи́н, հոկտեմբերի 24, 1861, Ուստ-Խոպյորսկայա (ստանիցա, Սերաֆիմովիչսկի շրջան), Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 11, 1918, Նովոչերկասկ, ՌԽՖՍՀ[1]), Դոնի կազակների հեծելազորի գեներալ, որ գլխավորել է Դոնի կազակների Սպիտակ շարժումը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի սկզբում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Կալենդինը ծնվել է 1861 թվականին Սարատովի նահանգի Ուստ Խոպյորսկայա բնակավայրում, Դոնի կազակի (սպա) ընտանիքում։ Նա ավարտել է Վորոնեժի ռազմական դպրոցը, Սանկ Պետերբուրգի Միխայլովսկոե հրետանային դպրոցը (1882 թվական) և Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան (1889 թվական)։ 1903 թվականից մինչև 1906 թվականը ծառայել է որպես տնօրեն Նովոչերկասկի ռազմական դպրոցում։ 1906 թվականից մինչև 1910 թվականը Կալեդինը եղել է Դոնի կորպուսի շտաբի պետի օգնական։
Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ալեքսեյ Կալեդինը եղել է 12-րդ հեծյալ դիվիզիոնի և հարավարևմտյան ճակատի 8-րդ բանակի հրամանատար։ Կալեդինը չի ընդունել 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը և հեռացվել պաշտոնից, քանի որ հրաժարվել է կատարել Ժամանակավոր կառավարության հրամանը բանակի դեմոկրատացման վերաբերյալ։ 1917 հունիսի 17-ին Կալեդինը նշանակվել է Դոնի կազակների զորքի ատաման կազակների համայնքի կողմից և Միտրոֆան Բոգաևսկու պնդմամբ դարձել է նոր հիմնադրված կազակական զինվորական կառավարության ղեկավար, որն առաջին անգամ վերականգնվել էր 1709 թվականից հետո։ 1917 թվականի օգոստոսին Մոսկվայում Կալեդինը ներկայացրել է իր ծրագիրը հեղափոխական շարժումը ճնշելու վերաբերյալ։
Օգոստոսի 29-ին Նովոչերկասկի տեղական իշխանությունները որոշել են դիմել Ալեքսանդր Կերենսկուն, որպեսզի նա պաշտոնից ազատի և ձերբակալել տա Կալեդինին Դոնի շրջանի կազակների մոտ Կոռնիլովի օգտին քարոզչություն անցկացնելու համար։ Օգոստոսի 31-ին Նովոչերկասկի դատարանի դատախազը հեռագիր է ստացել Կերենսկուց, որով նա հայտնում էր, որ Կալեդինը պետք է պաշտոնապես ազատվի պաշտոնից և անմիջապես ձերբակալվի ու դատվի որպես սադրիչ։
Կազակների հրամանատարությունը որոշել է նախ լսել, թե ինչ կասի Կալեդինը, ապա նրան ուղարկել Մոգիլյով, որպեսզի նա այնտեղ բացատրություն տա գերագույն գլխավոր հրամանատարին, ինչպես պահանջել էր Կերենսկին։ Սեպտեմբերի 6-ին Կալեդինը փորձել է Կոռնիլովին պաշտպանել կազակական բանակի հրամանատարության հարձակումներից։ Հոկտեմբերի 25-ին (Հոկտեմբերյան հեղափոխության սկիզբ) Կալեդինը հայտարարել է, թե մինչև Ռուսաստանում ժամանակավոր կառավարության իշխանության լիակատար վերականգնումը Դոնի կազակների բանակը իր վրա կվերցնի Դոնի շրջանի վերահսկողությունը։
Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ հայտարարությամբ սկիզբ է դրել Կալեդինշչինային՝ հակահեղափոխական շարժմանը Դոնի շրջանում։ Դոնի Ռոստովը կորցնելուց ու դրան հաջորդած Սառցային երթից հետո Կալեդինին ստիպված է եղել հավատալ, որ իրավիճակն անհույս է։ 1918 թվականի հունվարի 29-ին նա հեռացել է պաշտոնից և ինքնասպանություն գործել 1918 թվականի փետրվարի 11-ին[2][3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1897)
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1902)
- Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան, Ռուդա գյուղի մետ՝ Գնիլա Լիպա գետի վրա տեղի ունեցած ճակատամարտի համար, հոկտեմբերի 12, 1914
- Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Կալուշի ճակատամարտի համար, սեպտեմբեր 12, 1915
- Սուրբ Գեորգիի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #120572044 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ First World War.com - a multimedia history of world war one
- ↑ Bourne J. M. (2001)։ Who's who in World War One։ Routledge։ էջ 150։ ISBN 978-0-415-14179-6։ Վերցված է June 17, 2009
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография Каледина на Хроносе (ռուս.)
- "Каледин Алексей Максимович" в Большой Советской Энциклопедии (ռուս.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Смирнов А. А. Вожди белого казачества. Атаман Каледин. — СПб.: Издательский дом «Нева», 2003. — 320 с.
- Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М.: АСТ; Астрель, 2003. — 896 с. — 5000 экз. — ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).
- Генерал А. М. Каледин. Фронтовые письма 1915−1917 гг. / Составитель С. П. Чибисова. — Ростов-на-Дону: Издательство «Альтаир», 2011. — 288с.: ил.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Каледин Алексей Максимович: литература, воспоминания современников, исследования военных историков, память, образ в поэзии, искусстве, фотогалерея // Донской временник / Донская государственная публичная библиотека. Ростов-на-Дону, 1993—2014.
- ф. Валь Э. Г. Кавалерийские обходы ген. Каледина.
- Спектакль «Последний день Атамана Каледина». (Е.Корнилов)
- Мельников Н. М. А. М. Каледин: Герой Луцкого прорыва и Донской атаман — Мадрид: Родимый край, 1968. — Гл. 5. Поездка атамана А. М. Каледина по Донской области летом 1917.
- Константин Михайлович Оберучев. «В дни революции. Поездки на фронт. — Беседы с войсками. — Генерал Брусилов. — Генерал Каледин.»
- Каледин, Алексей Максимович. // Проект «Русская армия в Великой войне». (Ստուգված է 8 փետրվարի 2013)
- Сайт Xронос. Окружение Николая II
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Փետրվարի 11 մահեր
- 1918 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ինքնասպաններ
- Ռուս գեներալներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Ռուս զինվորականներ