Jump to content

Ալեքսեյ Բարսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Բարսով
Պետություն(ներ) Ուզբեկստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվապրիլի 3, 1966(1966-04-03) (59 տարեկան)
ԾննդավայրՍամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[1] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2324
ՖԻԴԵ համար14200082
365chessAlexei_Barsov
Chesstempo համար17255
ICCF համար17255
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2] և Շախմատային օլիմպիադա 2010[2]
ԱնդամակցությունBussum Chess Society?

Ալեքսեյ Վլադիմիրովիչ Բարսով ( ուզբեկերեն Aleksey Barsov', ապրիլի 3, 1966(1966-04-03), Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ շախմատիստ, գրոսմայստեր (2000)[3]։ Ուզբեկստանի կրկնակի չեմպիոն (2006 և 2010)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Բարսովը ծնվել է Սամարղանդ քաղաքում։ 1987 թվականին ավարտել է Սամարղանդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Որոշ տարիներ նա եղել է ՖԻԴԵ -ի աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի մարզիչը։ Ալեքսեյ Բարսովի առաջին մարզիչները եղել են Գրիգորի Էստերլիսը, Վիկտոր Իզմայլովը, Սերգեյ Պինչուկը։ 1992 թվականի դարձել է շախմատի միջազգային վարպետ (IM)։

«Դինամո» Կենտրոնական խորհրդի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը (1989, Լենինգրադ), 1999 թվականի Ասիայի առաջնությունում կիսել է 3-րդից-5-րդ տեղը։ 2006, 2010 թվականներինն եղել է Ուզբեկստանի չեմպիոն։ 2000 թվականի Ստամբուլի Օլիմպիական խաղերում արժանացել է անհատական ոսկե մեդալի՝ 2-րդ պահեստային։ Երկու Աշխարհի առաջնությունների մասնակից է՝ 2001 (Մոսկվա) և 2004 (Տրիպոլի

Ուզբեկստանի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է հինգ օլիմպիադայի (2000, 2004-2010)։

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2000 Ստամբուլ Շախմատային օլիմպիադա 2000 4 0 3 7-ից-5½ 1[4]
2004 Կալվիա Շախմատային օլիմպիադա 2004 2 3 4 9-ից-4
2006 Բլեդ Շախմատային օլիմպիադա 2006 1 2 6 9-ից-4
2008 Դրեզդեն Շախմատային օլիմպիադա 2006 3 4 2 9-ից-4
2010 Խանտի-Մանսիյսկ Շախմատային օլիմպիադա 2010 2 1 5 8-ից-4½
2016 Աբու-Դաբի Ասիայի թիմային առաջնություն[5] 3 1 4 8-ից-5

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[6] RatingDate230023502400245025002550Հունվ. 1988Փետրվ. 2014Ալեքսեյ ԲարսովElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 OlimpBase
  3. «Алексей Владимирович Барсов». SEHRLI SHAHMAT - шахматный клуб в Ташкенте. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. В личном зачёте.
  5. MEN'S ASIAN TEAM CHESS CHAMPIONSHIP
  6. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]