Ալեքսանդր Փանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Փանոսյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Փանոսյան
Ծնվել է1859
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1919(1919-10-28)[1]
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
ԿրթությունՆուբար-Շահնազարյան վարժարան (1872)
Ալեքսանդր Փանոսյան Վիքիդարանում

Ալեքսանդր Գևորգի Փանոսյան (1859, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 28, 1919(1919-10-28)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ծննդավայրի Նուբար-Շահնազարյան վարժարանը (1872), վարել կրթական-մշակութային գործունեություն։ Գրել է նաև ֆրանսերեն։ Փանոսյանի ռոմանտիկ շնչով գրված բանաստեղծությունները տպագրվել են Կ․ Պոլսի ու Փարիզի ֆրանսիական պարբերականներում։ Մանկական բանաստեղծությունների առաջին՝ «Շողեր ու ցողեր» (1885) ժողովածուով Փանոսյանը արևմտահայ իրականությունում ճանաչվել է իբրև շնորհալի մանկագիր։ 1880-ական թվականներին հանդես է եկել բազմաժանր գործերով (բանաստեղծություն, առակ, երգիծական մանրապատում, գրաքննադատություն, հայ հասարակական կյանքը վերլուծող հոդվածներ), որոնց մի զգալի մասը ամփոփվել է «Այգեկութք» և «Ազատ քնար։ Հայրենաշունչ գրվածքներ» (երկուսն էլ՝ 1908) ժողովածուներում։ Փանոսյանը գրել է նաև կատակերգություններ՝ «Թեկնածուներ» (1901), «Մագնիս» (1909, համահեղինակ՝ Սիպիլ), որոնք քանիցս բեմադրվել են Կ․ Պոլսում։ Ֆրանսերեն է թարգմանել Տիգրան Չուխաճյանի «Զեմիրե» (բեմ․ 1891, Կ․ Պոլիս) օպերայի լիբրետոն, Միքայել Նալբանդյանի «Երգ ազատության», Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Հայ քաջորդին», «Մահ քաջորդվույն» բանաստեղծությունները, Պետրոս Դուրյանի, Գրիգոր Զոհրապի, Արշակ Չոպանյանի, Եղիա Տեմիրճիպաշյանի գործերից, որոնք տպագրվել են տարբեր պարբերականներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13045
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.արակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։