Jump to content

Ալեքսանդր Ալփասլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ալփասլան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Ալեքսանտր Փանոսեան[1]
Ծնվել է1859[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1919(1919-10-28)[2]
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
Ազգությունհայ
ԿրթությունՆուբար-Շահնազարյան վարժարան (1872)[1]
Ալեքսանդր Ալփասլան Վիքիդարանում

Ալեքսանդր Ալփասլան (իսկական ազգանունը՝ Փանոսյան, 1859[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 28, 1919(1919-10-28)[2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, ավարտել Նուբար-Շահնազարյան վարժարանը։ Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու՝ «Շողեր և ցողեր» (1884), «Այգեկութ» (1908) և «Ազատ քնար» (1908)։

Ալեքսանդրի երկերին հատուկ են հղկված լեզուն, մատչելի արտահայտչաձևը։ Երբեմն տուրք է տվել ձևապաշտությանը, բայց հրաժարվել է ռոմանտիկական վերացական պաթոսից, անդրերկրային թեմաներից։ Ալեքսանդրը ներբողել է կյանքի գեղեցկություններն ու վայելքը («Ի՜նչ փույթ», «Բաժակներ», «Աո Արուսյակ» և այլն), բնության և սիրո զարթոնքը («Մատունք կուսին», «Աչերը», «Բերան կուսին»)։

Մանկական բանաստեղծություններում ձգտել է մատաղ սերնդին սիրել տալ կյանքն ու բնությունը, սովորեցնել մայրենի լեզուն («Աստծո մոմերը», «խրթին հարցում», «Արդար բողոք», «Կաղանդն, որ չի գար»)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալեքսանդր Փանոսյան (1859–1919), կենսագր. և քննական ակնարկ, ԿՊ, 1919։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 193
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ալփասլան» հոդվածին։