Ալեքսանդր Ստոիմենով Ստամբոլիսկի (բուլղար․՝ Александър Стоименов Стамболийски, մարտի 1, 1879(1879-03-01)[1][2][3][…], Slavovitsa - հունիսի 14, 1923(1923-06-14)[1][4][2][…], Slavovitsa), բուլղարացի քաղաքական․ և պետական գործիչ։ 1902 թվականից՝ Բուլղարիա երկրագործական ժողովրդական միության առաջնորդներից։ 1908 թվականից ժողովրդական ժողովի, 1911 թվականից՝ ժողովրդական մեծ ժողովի դեպուտատ։ 1915 թվականին, բուլղարական կառավարության գերմանասեր քաղաքականությունը քննադատելու համար, դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1918 թվականին ազատվել է բանտից։ 1919—20, 1920— 1923 թվականներին՝ կառավարության ղեկավար, իրականացրել է դեմոկրատական ռեֆորմներ, փորձել է կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Սովետական Ռուսաստանի հետ։ Հանդես է եկել «Կանաչ» կամ «Երկրագործական» ինտերնացիոնալ (որպես եվրոպական երկրների մանրբուրժ․ ագրարային կուսակցությունների միավորում) ստեղծելու նախաձեռնությամբ։ 1923 թվականի հունիսի 9-ին ֆաշիստ, հեղաշրջման հետևանքով Ստամբոլիսկիի կառավարությունը տապալվել է։ Ստամբոլիսկին գազանաբար սպանվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 100)։